Posted on

Մատենադարան

Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։

Posted on

Мой любимый писатель это..

Я сегогня росскажу кто мой любимый писатель. Мой любимый писатель это Ованес Туманян.Джон Тадевос Туманян родился 19 февраля 1869 года в Дишале, Армения, Российская империя, 23 марта 1923 года, Москва, Россия) — армянский поэт, поэт, писатель, литературный, национальный и социальный работник. Он писал стихи, поэмы, четверки, баллады, рассказы и сказки, эссе, критические и публицистические статьи, переводил и развивал ветвь «Давид Солнца» рек Саны. Он считается великим поэтом Греции.

Posted on

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջայինթեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

  • Սևով ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք և բառակազմորեն վերլուծեք՝ առանձնցնելով՝ արմատները և ածանցները։
    անըրջային-երազ\ անուրջ+ային
    եդեմային-դրախտային\ եդեմ+ային
    թևթևասահ-արագընթաց\թևթև+ա+սահ
  • Ի՞նչ տրամադրություն է բանաստեղծությունը քեզ փոխանցում։
    Ինձ այս բանաստեղծությունը փոխանցում է լավ տրամադրություն։
  • Ո՞վ է իր օրերն ու ժամերը անցկացնում սարում /հուշումը գտիր բանաստեղծությունից/
    Հովիվը
  • Որտե՞ղ կամ ի՞նչ պայմանների առկայությամբ են քո օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև անցնում։
    տանը
  • Գրիր հետևյալ բառերի իմաստով մոտ բառեր /հոմանիշներ/՝ լավ, թեթևասահ, հով, առավոտ, շողալ, եդեմային, շվի, հովիվ։

    լավ-ընտիր
    թեթևասահ-արագագնաց
    հով-քամի
    առավոտ-արևածագ
    շողալ-փայլել
    եդեմային-դրախտային
    շվի-սրինգ
    հովիվ-պապ
Posted on

Ուղղանկյան և քառակուսու պարագիծ ու մակերես

  1. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 դմ է։
    P=5×4=20 դմ
    S=5×5=25 դմ քառ․
  2. Քառակուսու պարագիծը 28 դմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    28:4=7 դմ
  3. Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    7×7=49
    կողմ 7 մ
  4. Հաշվի՛ր 25 սմ և 11 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:
    P=2×25+2×11=50+22=72
    S=25×11=275
  5. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 14 սմ է։
    P=14×2=28 սմ
  6. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 32 դմ է։
    P=2×32=64
  7. Ուղղանկյան լայնությունը 8 սմ է, իսկ երկարությունը 2 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
    8+2=10
    P=(10+8)x2=18×2=36
    S=8×10=80 սմ քառ․
  8. Հաշվի՛ր 3 դմ, 4 դմ  և 5 դմ կողմերով եռանկյան պարագիծը։
    3+4+5=12 դմ
  9. Հաշվի՛ր 15 սմ, 14 սմ, 16 սմ և 17 սմ կողմերով քառանկյան պարագիծը։
    15+14+16+17=62սմ
  10. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ:
    Հաշվի՛ր 21 սմ, 12 սմ, 32 սմ և 27 սմ կողմերով քառանկյան պարագիծը։

    Ուղղանկյան լայնությունը 98 սմ է, իսկ երկարությունը 14 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

    Հաշվի՛ր 87 դմ, 43 դմ  և 67 դմ կողմերով եռանկյան պարագիծը։
    87+43+67=197
Posted on

Մագաղաթ

Մագաղաթմագաղատ (ասորերեն՝ magalləta — գալարված մատյան), կաշվից պատրաստված գրանյութ։

Ըստ հունական ավանդության ստեղծվել է Պերգամոն քաղաքում, թագավոր Եվմենես II-ի ։ Քաղաքի անունով կոչվել է պերգամենտ։ Պապիրուսի համեմատությամբ թանկ էր, սակայն՝ դիմացկուն, գրվում էր երկու երեսին և իրար վրա դնելով ստացվում էր այժմյան գրքի ձևը։ Հայերը գործածել են «մագաղաթ» անունը։

Մագաղաթի համար օգտագործվել է մանր և խոշոր անասունների մորթի։ Ունեցել է մշակման տարբեր եղանակներ, որոնց դեղատոմսերը պահպանվել են հայերեն բազմաթիվ ձեռագրերում։ Հայերը մինչև 8-9-րդ դարերում օգտագործել են մագաղաթ, այնուհետ նաև թուղթ, որը գնալով տիրապետող է դարձել։

Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը ունեցել է 75×50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց։

Posted on

Ուղղանկյան և քառակուսու պարագիծ ու մակերես

  1. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 9 սմ է։
    P=4×9=36
    S=9×9=81
  2. Քառակուսու պարագիծը 24 սմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    24:4=6
  3. Քառակուսու մակերեսը 25 քառակուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    5×5=25
  4. Հաշվի՛ր 16 սմ և 12 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:
    P=(16+12)x2=28×2=56
    S=16×12=192
  5. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 56 սմ է։
    2×56=112
  6. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 62 դմ է։
    62×2=124
  7. Ուղղանկյան լայնությունը 10 դմ է, իսկ երկարությունը 5 դմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
    10+5=15
    P=(15+10)x2=50
    S=15×10=150
  8. Հաշվի՛ր 13 սմ, 14 սմ  և 15 սմ կողմերով եռանկյան պարագիծը։
    13+14+15=42
  9. Հաշվի՛ր 25 դմ, 24 դմ, 26 դմ և 27 դմ կողմերով քառանկյան պարագիծը։
    25+24+26+27=102
  10. Քառակուսու մակերեսը 64 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    8×8=64
  11. Քառակուսու պարագիծը 44 սմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    44:4=11
  12. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Քառակուսու պարագիծը 88 սմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
Հաշվի՛ր 45 սմ, 46 սմ  և 47 սմ կողմերով եռանկյան պարագիծը։