Posted on

Համբարձում🕊

Համբարձումը  շարժական տոն է և ամեն տարի տարբեր օրերի է նշվում, սակայն միշտ տոնվում է հինգշաբթի:
Այն  համընկնում է գարնանային աշխատանքների ավարտի հետ։
Ըստ Աստվածաշնչի՝ Հարություն առնելուց հետո Հիսուսը քառասուն օր մնում է երկրի վրա և առաքյալների հետ խոսում Աստծո արքայության մասին։
Ի հիշատակություն պատմական այդ օրվա` Ս. Էջմիածնում Համբարձման տոնի առթիվ մատուցվող Ս. Պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջև կատարվում է նաև Հայրապետական մաղթանք:

Posted on

Ծաղկազարդ

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով։Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։Ծաղկազարդի նախորդ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ տոնական Սուրբ Պատարագը մատուցվում է բաց վարագույրով: 

Posted on

Շոկոլադի պատմություն

«Շոկոլադ» բառը առաջացել է դասական նահուելլյան «chocolâtl» բառից։Շոկոլադի օգտագործման մասին են վկայում Չէքսերի (Մեքսիկա) կողմից մ.թ.ա. 1900 թվականին պատրաստված շոկոլադե խմիչքները։

Եփվող շոկոլադը, որը կոչվում է դառը շոկոլադ, պարունակում է տարբեր չափերով, առանց շաքարի հավելման կակաոյի մածուկներ և կակաոյի յուղեր։

 Եփվող կակաոյի փոշին, որը ավելի շատ մանրաթել է պարունակում, քան կակաոյի յուղը, կարող է մշակվել հացահատիկային կակաոյի արտադրությամբ։Կակաոյի ծառի սերմերը ունեն բավականին դառը համ. հոտի բարելավման համար պետք է ֆերմենտացնել։

Ֆերմենտացվելուց հետո հատիկները չորացնում են, մաքրում և աղում։

Կեղևը հեռացվում է կակաոյի նիբրեր ստանալու համար, որից հետագայում ստանում են կակաոյի պինդ զանգվածը՝ մաքուր շոկոլադը։ 

Շոկոլադը մտնում էր Երկրորդ Համաշխարային պատերազմի զինվորներին օրապարենի մեջ։Հրամանատարություն հրամանով այդ շոկոլադի համը պետք է բնութագրվեն․<<եփած կարտոֆիլից մի փոքր համեղ>>, որպոսզի բացառվեն դրանց անմինջապեսսպառումը։շ

Posted on

Ծիծեռնակի մասին փաստեր

Ծիծեռնակը ունի մկրատաձև պոչիկ, ծիծեռնակը ամեն տարի աշնանը գնում է տաք երկրներ։

Ծիծեռնակը ամեն տարի նոր բույն է շինում։

Հայտնի 179 Հայաստանում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ ։

Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են ։

Continue reading Ծիծեռնակի մասին փաստեր
Posted on

Տիեզերական մարմիններ

Արև

Արևը շատ տաք աստղ է։

Արևի վրա լինում են ( հրաբուխեր )։րնր

Լուսին

Լուսնի վրա կան շատ փոսեր։

Նա չունի սեփական լույսը։

Աստղեր

Աստղերը ունեն երեք գույն կապույտ, դեղնանարնջագույն և կարմիր։

Տաք աստղերը կապույտ են, միջին տաքության աստղերը դեղնանարնջագույն են, սառը աստղերը կարմիր են։

Posted on

Ամանորյա նվերներ

Իմ Նոր տարին անցել է շատ լավ։ Ես օգնում էի քույրիկիս, որ սեղան գցենք։ Իմ տատիկն ու պապիկը նստած էին հյուրասենյակում։ Ես եկա, որ ուտելիքը դնեմ սեղանին և տեսա տոնածառի տակ դրված խաղալիքները։ Բացեցի իմ նվերները ու տեսա VR ակնոց, իսկ մյուս նվերը դա գիշերային լամպն է, վրան նկարած է “Ральф против интернета” մուտֆիլմի աղջիկը և գրած է իմ անունը։

Posted on

Ամանորն այլ երկրներում

Իսպանիա

Իսպանացիների համար Ամանորը մեծ տոն է: Գիշերը նրանք շտապում են կենտրոնական հրապարակ, որպեսզի Ամանորը դիմավորեն գլխավոր տոնածառի մոտ: Ամանորյա ղողանջների հնչելու ընթացքում իսպանացիները պետք է հասցնեն ուտել խաղողի 12 հատիկ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է գալիք տարվա ամեն մի ամիսը: Եթե հասցնում են ուտել 12 հատիկ, ապա նրանց ամենամեծ երազանքը եկող տարում իրականություն է դառնալու: Իսպանացիները սա անում են ոչ միայն գլխավոր տոնածառի մոտ, այլ նաև տանը: Յուրաքանչյուրի տոնական ափսեի մեջ դրվում է խաղողի 12 հատիկ:

Ֆինլանդիա

Ամանորյա ավանդական կերակուրները Ֆինլանդիայում սալորի կիսելն ու բրնձի շիլան են: Ձմեռ պապին այս երկրում կոչում են Joulupukki, ով նախկինում ամանորյա նվերները բերելիս գալիս էր երկար ճիպոտով և տուն մտնելիս հարցնում. «Արդյոք այս տանը խելոք երեխաներ կա՞ն»: Մեր օրերում նման կերպով երեխաներին վախեցնելն այլևս չի գործում Ֆինլանդիայում. փոքրիկները ստանում են միայն իրենց երազած նվերները:

Posted on

Ես իմացա,որ

Արև

Արևը շատ մեծ աստղ է և շատ տաք։

Արևի կողքով, եթե տիեզերագնաց անցնի, տիեզերագնացը կվառվի։

Լուսին

Լուսինը աստղ չէ, Լուսինը արբանյակ է։

Լուսինը իր լույսը չունի:

Աստղեր

Աստղերը լինում են երեք գույն։

Տաք աստղերը կապույտ են։

Միջին տաքության աստղերը դեղնանարնջագույն են։

Սառը աստղերը կարմիր են։

Posted on

Ճանապարորդ տերևը

Կար-չկար մի տերև կար։Նրա անունը Կանաչաչիկ էր։ Նա շատ էր սիրում   ճամփորդել։ Քամին Կանաչաչիկին տանում էր այս ու այն կողմ։ Մի օր քամին տանում է տերևին Ամերիկա, Իսպանիա, իսկ  հետո Ռուսաստան։ Այդպես նրանք ճամփորդում են ամբողջ աշխարհով: