Posted on

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    Բույսերը աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
    Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: 
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
    Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: 
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
    Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
    Բույսերը կարևոր են նրանով , որ նրանք ապահովում են մեզ թթվածնով : Կան բույսեր , որոնք օկտագործում են որպես դեղամիջոցի :
  6. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։
Posted on

Քամու բնութագրիչները։Քամու ուժի օգտագործումը,հողմակայանները

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
    Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը:
  2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
    Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:
  3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
    Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ:
  4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
    Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
  5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:
    Քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:
Posted on

Քամի, քամու տեսակները

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:
    Քամին օդի հորիզոնական տատանումն է։

    Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
    Ես գիտեմ Լեռնահովտային քամիներ, Մուսսոններ և Պասսատներ։
    Հայաստանի տարածքին է բնորոշ Լեռնահովտային քամիները։
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:
    Ի տարբե­րություն բրիզների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
    Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:
Posted on

Մթնոլորտ․ Մթնոլորտի կազմը և կառուցվացքը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
    Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: 
    Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը և թթվածինը : Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:
  2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
    Օդը չի հեռանում Երկրից, որովհետև Երկրի ձգողանակություն չի թողնում օդը
  3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
    Մթնոլորտի ստորին սահմանը հա­մարվում է Երկրի մակերևույթը։
  4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
    Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ և ար­տաքին ոլորտ:
  5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
    Որովհետև ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը և կայծակը։
  6. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:
    Օզօնի շերտը պաշտպանում է մեզ արևի ուլտրամանուշակագույն և վտանգավոր ճառագայթներից։
Posted on

Ապարների զարմանահրաշ աշխարհում

Ալմաստը՝ չմշակված ադամանդը, ամենաամուր հանքանյութն է։

Դարերի ընթացքում ձևավորվել են թանկարժեք քարերի արժեքի մասին մի շարք դատողություններ, որոնց հիման վրա կազմված աղյուսակում դրանք դասավորվում են հետևյալ հերթականությամբ. ալմաստ, շափյուղա, սուտակ, խրիզոբերիլ, ոսկեբյուրեղ, զմրուխտ, լալ և այլն։

Ադամանդը եզակի քար է. չկան ամբողջովին միանման երկու ադամանդներ։

Այն լույսի անդրադարձման բացառիկ ուժ ունի։ Համարվում Է Երկրի վրա գոյություն ունեցող ամենամաքուր թանկարժեք քարը։

Ադամանդը հավերժական գոյությամբ քար Է։

Թանկարժեք քարերի քաշն ընդհանրապես որոշվում Է կարատներով (իտալ.՝ carato-եղջրենու պատիճ, որի սերմերը ծառայել են որպես զանգվածի միավոր)։ Իսկ մեկ կարատը մոտավորապես 0,2 գրամ է։

Գոյություն ունի առևտրական գնացուցակների համակարգ, ըստ որի էլ որոշվում Է այս քարերի արժեքը։ Ընդունված Է ադամանդը նկարագրել՝ հիմք ընդունելով դրա չորս հիմնական բնութագրերը՝ գույնը (colour), մաքրությունը (clarity), երեսակումը (cut) և քաշը՝ կարատը (carat)։ Ըստ այս բնորոշումների արված դասակարգումն ունի 4C անվանումը։

Մեկ կարատ քաշով ալմաստը կարող է արժենալ 350-ից 3000 դոլար։ Նույն քաշի ադամանդը կարժենա արդեն 3000-ից 7000 դոլար։

Ադամանդի գնահատումը կատարվում Է, այսպես կոչված, «Տավերնյեի օրենքով»։ Ըստ դրա՝ քարի գինը հավասար է բյուրեղի զանգվածին՝ մեկ կարատի հիմնական գնով քառակուսի աստիճան բարձրացված։ Օրինակ՝ 2 կարատանոց ադամանդը 3 անգամ ավելի թանկ Է, քան 1 կարատանոցը, իսկ 3 կարատանոցը նրանից թանկ Է 10 անգամ։ Այսպիսի աճն առկա Է մինչև 5 կարատի դեպքում։ 10 կարատանոց ալմաստը մեկ կարատանոցից թանկ է 100 անգամ։ 25 կարատից ավել քաշով ադամանդներին տրվում են անձնանանուններ։
Ադամանդի դեպքում քարի գույնը շատ կարևոր է։ Որքան անգույն է ադամանդը, այնքան ավելի բացառիկ և արժեքավոր է այն համարվում։ Ոչ մասնագիտական զննության ժամանակ անգույն կարող են թվալ շատ ադամանդներ, սակայն իրականում ադամանդները մեծ մասամբ ունեն շագանակագույն կամ դեղին երանգներ։ Ըստ գույների՝ ադամանդները կարող են լինել դեղին, երկնագույն, վարդագույն, կանաչ։ Ամուսնական մատանու ադամանդը, սակայն, պետք է անգույն լինի՝ իբրև մաքրության խորհրդանիշ։

Ադամանդը մաքուր է համարվում, եթե տասն անգամ խոշորացնող մանրադիտակով զննելիս դրա մակերեսին չեն հայտնաբերվում այլ գոյացություններ կամ բծեր։


Posted on

ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Առաջադրանք 1
Աղուսակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը՝

ՄարմիններՆյութեր
սեղանմետաղ
ծաղիկփայտ
ծառջուր
բաժակօդ

Առաջադրանք 2

Թվարկեք քանի նյութից կարելի է պատրաստել բաժակը:
Ապակի,փայտ:

Առաջդրանք 3

Թվարկեք տանը, դպրոցում, բակում հանդիպող գործիքներ, որոնցով չափումներ են կատարում:
Քանոն, մետր:

Posted on

Ինչ է բնությունը

Առաջադրանք

  • Նկարագրեք որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները:
    Ես կնկարագրեմ անձրևը, անձրևի առաջացման պատճառը այն է, որ ջուրը գոլորշիանում է և բարձանում վերև։ Վերևը նա գոլորշին խառնվում է սառը քամու հետտ և առաջանում են կաթիլներ։ Անձրևի առաջացրած հետևանքները այն են, որ բնությունը ջրվում է։
  • Ըստ դասանյութում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ:
Կենդանի բնության մարմիններ
Եղնիկ
Ծառ
Ծաղիկ
Անկենդան բնության մարմիններ
Քար
Լեռ
Posted on

Բնագիտության հաշվետվություն։

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
Բնագիտություն – Մխիթար սեբաստացի կրթահամալիր, 4.1 դասարան (edublogs.org)

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Իմ կենդանին – Մխիթար սեբաստացի կրթահամալիր, 4.1 դասարան (edublogs.org)
Իմ կենդանին – Մխիթար սեբաստացի կրթահամալիր, 4.1 դասարան (edublogs.org)
Ես կուզեի ավելացնել «Կոսմոս» նախագիծ։

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
Ինձ համար ամենահեշտը դա ճահիճներ ուսումնական նյութն է։
Ինձ համար դժվար ուսումնական նյութ չկար։
Ամենահետաքրքիր ուսումնական նյութը դա աղբյուրներն է։

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Ես մասնակցել եմ մանրադիտակով նայելուն գործնական պարապունքին։
Ես հասկացա, որ ամենինչի մեջ կա բակտերիաներ։

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Ես կարող եմ բույս տեղափոխեր, տնկել և այլն։

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել
Ես չգիտեմ քանի փլեշմոբի եմ մասնակցել։