Posted on

Աղբյուրներ

Արճակ


Արճակ անվանումով աղբյուր է եղել Արևմտյան Հայաստանում՝ Վանի նահանգի Արճակ գյուղի մոտ։ Հայկական մի ավանդությամբ իբր Արճակ լճակում բնակվող հրեղեն կինը մշտապես այս աղբյուրում էր լողանում, իսկ աղբյուրի ջուրը խմողը բորբոքվում է անարատ սիրով և ձեռք է բերում քաղցր երգելու ունակություն։

Էսանի Խփնով

Նման անվանումով աղբյուրներ են եղել Արևմտյան Հայաստանում՝ Էրզրումի նահանգի համանուն գավառում։ Տեղակայված են եղել Խոտրջրի շրջանում՝ Չալխա լեռան փեշերին։

Թոխովպա աղբյուր

Արցախի տարածքում՝ միջնադարյան Վարանդայի մելիքության խաչման գոտում գտնվել է Թոխովպա աղբյուրը, որի մասին պատմական տեղեկություններ չեն պահպանվել։

Լեզգու աղբյուր


ՀՀ Տավուշի մարզում` Վերին Կարմիրաղբյուր գյուղի հանդամասում, գտնվում է Լեզգու աղբյուրը։ Համաձայն ավանդության` լեզգիների ժամանակ հայերը փախչում են սարը, օթևան շինում իրենց համար ու թաքնվում։ Սարի վրա մի լավ աղբյուր են գտնում, թփերով ծածկում ու թաքուն օգտվում նրա ջրից։ Այդ աղբյուրին մինչև հիմա Լեզգու աղբյուր են ասում։

Կզվեր


ՀՀ Տավուշի մարզում` Այգեհովիտ գյուղից հարավ, գտնվում է Կզվեր աղբյուրը։ Ավանդության համաձայն` Ուզունթալա գյուղում ապրել է մի գեղեցիկ հայ աղջիկ։ Հարևան գյուղի թուրք բեկը ծառաներով գալիս է նրան առևանգելու։ Հայրը թաքցնում է աղջկան անտառի խորքում, աղբյուրի մոտ։ Բեկի ծառաներն ասում են՝ «Աղջիկդ տուր կըզ վեր»։ Սա զենքով դիմադրում է և կոտորում բոլորին։ Բեկը թողնում փախչում է։ Դրանից հետո աղբյուրը կոչվում է Կզվեր։

Հերներ

Հերները գտնվում է Կոտայքի մարզում` Գեղամա լեռների արևմտյան լանջերին։ Տեղակայված է Լեռնանիստ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք։

Մեծակունք


աղբյուր Վայոց ձորի մարզում, Գանձակ լեռան հյուսիս-արևելյան լաևջին, Գնիշիկ գետի աջափնյակում, Մոզրով գյուղից 1,5 կմ հարավ։

Չամչի աղբյուր


ՀՀ Գեղարքունիքի մարզին հարող Արծվաշեն գյուղում գտնվում է Չամչի աղբյուրը։ Անվանումը, ըստ ավանդության, կապված է մի երիտասարդի հետ, ով իր սիրած աղջկան տեսնելու համար միշտ չամիչ է լցնում գրպանները և գալիս այստեղ ու սպասում նրան։

Քալոյի աղբյուր


Գտնվում է ՀՀ Տավուշի մարզում` նախկին Իջևանի շրջանի Ծաղկավան գյուղում[3]։ Ավանդության համաձայն` ջուր չունեցող գյուղում Քալո անունով մեկի կինը երազ է տեսնում, որ իրենց տնից ներքև, հողի տակ աղբյուր կա։ Քալոն մի քանի օր շարունակ փորում է այդ տեղը և գտնում աղբյուրը։ Գյուղը դուրս է գալիս ծանր վիճակից և ակունքը գտնողի անունով կոչվում է Քալոյի աղբյուր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *