Posted on

Մհեր(Ֆրունզիկ) Մկրտչյանի մասին

Նա համարվում է բոլոր ժամանակների հայտնի հայերից մեկը։ Մհեր Մկրտչյանը հայկական թատրոնի և կինոյի վառ ներկայացուցիչներից էր, ով հանրությանը հայտնի է հատկապես Ֆրունզիկ կեղծանվամբ։

Մհեր Մկրտչյանի կյանքը և կարիերան

Նա ծնվել է 1930թ. Լենինականում (ներկայիս Գյումրի)։ Ծնողները ցեղասպանությունից փրկված որբեր էին։ Մհերն ընտանիքի չորս երեխաններից (2 որդի և 2 դուստր) ավագն էր: Նա ծանր մանկություն է ունեցել, քանի որ մանուկ հասակից ստիպված էր աշխատել։ Ասում են՝ նրա մանկության երազանքը, որն այդպես էլ իրականություն չդարձավ, հեծանիվ ունենալն էր։17 տարեկանում Ֆրունզիկ Մկրտչյանը սովորել է Լենինականի արվեստի պետական քոլեջում և թատերական ստուդիայում: Այնուամենայնիվ, 1953թ. Մհերը Գյումրուց տեղափոխվեց՝ ուսումը Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում շարունակելու նպատակով։ Չնայած ընտանիքը դեմ էր նրա՝ դերասանի մասնագիտական ընտրությանը, ավելի ուշ Մհերը հանդես եկավ Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:1960-ականներից սկսած Մհեր Մկրտչյանը խաղացել է ֆիլմերում, որոնք հետագայում դարձել են հայկական և սովետական կինոյի դասականները։

Մհեր Մկրտչյանի թանգարանը

Ֆրունզիկի թանգարանը Գյումրիում է գտնվում: Այն քաղաքի մշակութային արժեքներից և ամենաշատ այցելվող վայրերից մեկն է։ Այն երկհարկանի կառույց է, որը բացվել է 2004թ. և գտնվում է Վարպետաց փողոցի վրա: Թանգարանը ցուցադրում է դերասանի կյանքը և գործունեությունը։ Մուտքի մոտ միանգամից կարելի է տեսնել Ֆրունզիկի դիմանկարը։ Բացի այդ, պատերին կարելի է տեսնել դերասանի և նրա ընտանիքի անդամների լուսանկարները։

Վայրեր, որոնք կոչվել են Մհեր Մկրտչյանի պատվին

Երևանի կենտրոնական մասում՝ քաղաքապետարանի հարևանությամբ՝ Խորենացի փողոցի վրա է գտնվում «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը։ Մայրաքաղաքում կա նաև մեծ դերասանի պատվին անվանված Մհեր Մկրտչյան փողոցը։Մի շարք հայտնի դերասանների և արվեստագետների շարքում՝ Մհեր Մկրտչյանի արձանը նույնպես տեղադրված է Գյումրու դրամատիկական թատրոնի բակում: Այն շատ ազդեցիկ մի արձան է։ Մկրտչյանը նստած է աթոռի վրա՝ դեմքի բնական արտահայտությամբ, սակայն կողքի պատին կախված են երկու տարբեր դեմքեր՝ մեկը՝ ուրախ, մյուսը՝ տխուր։

Posted on

Ազատան գյուղի մասին

Ազատան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Մանթաշ գետի աջ ափին։ Գտնվում է մարզկենտրոնից՝ 8 կմ հարավ, մայրաքաղաքից 110 կմ հեռավորության վրա,բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1490 մ։ Նախկինում ունեցել է Գալդեմա, Գանդմա, Խըլի Ղարաքիլիսա, Խլի Ղարաքիլիսա, Խլի Ղարաքիլիսա Ներքին, Խլի Ղարաքիլիսա Փոքր անվանումները: Խլի Ղարաքիլիսա անվան վերաբերյալ գոյություն ունի հետևյալ ժողողվրդական ստուգաբանությունը։ 5-6-րդ դարերում գյուղում կառուցված եկեղեցու զանգն այնքան մեծ և հնչեղ է լինում, որ տագնապի ժամին հնչեցնելիս դրա ղողանջները տարածվում են ողջ Շիրակով մեկ` հասնում Կարս և Անի։ Երբ պարսից Նադիր շահը հայտնվում է Շիրակի կողմերում, հրամայում է իջեցնել զանգը և տեղափոխել այն Իրան։ Ճանապարհին զանգը սայլից շրջվում, գլորվում է բլուրն ի վար և խրվում է Կարկաչան գետի ճահիճների մեջ ու հավիտյան լռում` հսկա երախը պարզած դեպի երկինք։ Մի գիշեր գյուղի բնակիչները քահանայի խորհրդով պոկում են զանգի լեզվակը և թաքցնում՝ համարելով այն ժողովրդի գոյատևման խորհրդանշան։ Զանգի մասին պատմում են, որ այդ կողմերով անցնող յուրաքանչյուր անցորդ մի-մի քար է նետում նրա երախը նրա արձակված անսովոր ձայնը լսելու համար։ Եվ այսպես քարերից աստիճանաբար ծանրանալով՝ հսկա զանգը խրվում է ճահճուտի մեջ ու անհետանում։ Այս դեպքից հետո Ղարաքիլիսա գյուղի անվան վրա ավելանում է <<Խլի>> խուլ մասնիկը, դառնալով` Խլի Ղարաքիլիսա, այսինքն` խուլ կամ խլացած Ղարաքիլիսա։ Ղարաքիլիսա թուրքերեն բառ է և նշանակում սև եկեղեցի։ Այսպես են կոչել գյուղը այն պատճառով, որ նրա` կարմիր քարով կառուցված եկեղեցու եզրաքարերը եղել են սև։ Զանգի լեզվակը ներկայումս պահվում է գյուղի Սբ. Ստեփանոս հայ առաքելական եկեղեցում։ Այն ունի 1 մ 37 սմ երկարություն և կշռում է 72 կգ։ Խլի Ղարաքիլիսան ավելի ուշ կոչվեց նաև Փոքր Ղարաքիլիսա՝ տարբերելու համար Փամբակի Ղարաքիլիսայից։ 1946 թվականին գյուղը վերանվանվեց Ազատան։

Posted on

Գյումրի քաղաքի մասին

Գյումրին միչև Գյումրի անվանումը ստանալը շատ անուններ է ունեցել՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական։ Հայաստանում քաղաքների մեծությամբ թվով երկրորդն է։ Գյումրին բնակավայր է եղել դեռ անհիշելի ժամանակներից։ Գյումրու մասին՝ որպես Կումայրի քաղաք հնագույն ժամանակներից տեղեկություններ է հայտնում Քսենոֆոնն իր «Անաբասիս» ստեղծագործությունում։ Քաղաքի խորհրդանիշներից են մետաղյա բաժակները, որոնք Գյումրու բարբառով կոչվում են մուշուրբա: Գյումրիում են հիմնադրվել առաջին դպրոցն ու թատրոնը, իսկ առաջին օպերան ևս ցուցադրվել է այնտեղ։ ։ Գյումրին հնուց ի վեր եղել է արվեստների և արհեստների քաղաք։ Քաղաքի վարպետները բազմաթիվ շենքեր ու եկեղեցիներ են կառուցել, որոնցից շատերը պահպանվել ու հասել են մեզ։ Քաղաքը լի է արձաններով ու հուշարձաններով, գեղեցիկ այգիներով ու պուրակներով։ Գյումրիում շատ է զարգացած եղել արհեստագործությունը, ամեն արհեստ իր դրոշն է ունեցել, եղել են համքարություններ։ Զարգացած են եղել Ատաղծագործական, Դարբնոցային, Կարի Համքարությունները։ Հետաքրքիր ավանդույթ է եղել նաև կամուրջ կառուցող վարպետների վերաբերյալ։ Ըստ սովորույթի՝ կամուրջի կառուցումը ավարտելուց հետո վարպետի ողջ ընտանիքը պետք է կանգներ կամուրջի տակ, իսկ վարպետը պետք է ֆայտոնով անցներ կամուրջի վրայով։ Անպես որ, եթե կամուրջը լավ չկառուցեին կզոհվեր վարպետն ու իր ողջ ընտանիքը։ Գյումրիում կան երեք կանգուն բերդեր։ Գյումրու Սև, Կարմիր և Պայտաձև բերդերը։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի Մայր Հայաստան հուշարձանը և «Կարմիր» բերդը։ Գյումրին հայտնի է նաև իր զվարճախոսություններով ու սուր հումորով։ Գյումրու ամենահայտնի զվարճախոսը Պոլոզ Մուկուչն է (Մկրտիչ Ղազարի Մելքոնյան)։

Posted on

Ճամփորդություն դեպի սահադաշտ

Մենք ամսի 24-ին գնացել էինք սահադաշտ:

Նատալին միանգամից գնացել էր սահադաշտ, քանի որ նա այդ սահադաշտում գնում է պարապելու: Նատալին մեզ ցույց տվեց մի քանի հնարք մենք ծափահարեցինք և գնացինք սահելու:

Երբ մենք գնացինք ես սկսում չէի կարողանում սահել, բայց հետո ես սովորեցի:

Օրը ինձ շատ դուր է եկել: )

Posted on

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Մենք ամսի 18-ին գնացել էինք Սևաբերդ: Երբ գնում էինք Սևաբերդ ես ամբողջ ճանապարհ անել էի և չտեսա` թե ինչ գեղեցիկ էր, բայց հետ գալուց ես զարմացել էի, ոչ սարերի վրա կլինի այդքան շատ ձյուն: Երբ հասանք Սևաբերդում տեսանք շաաատ ձյուն: Մենք խաղացինք ձնագնդիկ, սղացինք բլուրից, ընկանք ձյան մեջ և արեցինք ձյան վրա հրեշտակներ: Ձյունը այնքան շատ էր, որ քայլելուց ոտքդ մնում էր ձյան մեջ:

Posted on

Երևան քաղաքի պատմության թանգարան

Մենք դեկտեմբերի 7-ին ընկեր Սոնայի և ընկեր Գրետայի հետ գնացել էինք պատմության թանգարան և այնտեղ մենք խաղ խաղացինք(փազլ) և մեր թիմը հաղթեց, մենք տեսանք այն ժամանակահատվածի հարսի հագուստ, սենյակ, հյուրասենյակ։ Տեսել էնք նաև հրացաններ ինչպես նաև տարբեր երկրների արժույթը և տարբեր արձանիկներ։ Այնտեղ մենք տեսանք հին երևանի դասավորությունը։

Ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ։

Posted on

Մենք գնացել ենք Արատես

Մենք նոյեմբերի 3-5-ը գնացել էին Արատես, բայց սկզբում բարձրացանք Սմբատաբերդ: Արատեսը գտվում Վայոց ձորում, իսկ Սմբատաբերդը Արտաբույնքում: Ես Արատեսը շատ եմ սիրում: Մեր սենյակը գեղարվեստն էր: Մենք Արատեսում աղբ ենք հավաքել, խաղացել և այլ տարբեր բաներ ենք արել: Տղաները գալիս էին մեր սենյակ և մենք իրենց հետ խաղում էին մաֆիա, քարը և բանավոր խաղեր: Ես շատ կուզեմ, որ մենք արատեսում ավելի շատ մնանք:

Posted on

Ճամփորդում ենք Արատես

Արատեսի վանք

Միջնադարյան հայկական ճարտարապետական այս վանական համալիրը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Արատես գյուղում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին: Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից,

Ս. Սիոն , Ս. Աստվածածին եկեղեցիներից և երկու գավիթներից: Ենթադրվում է, որ հուշարձանի նախնական շինությունը հիմնադրվել է VII դ., թեև ամենահին գրավոր տեղեկությունը վերաբերում է IX դ.:Վանքը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է XVII դ.: Ներկայումս պահպանվել է հյուսիսային պատի մի մասը: Վանքի տարածքում կան X – XVII դդ. խաչքարեր և տապանաքար: 1959-1961 թթ. վերականգնվել է գավթի խաչվող կամարներից մեկը` Կ. Ղաֆադարյանի ղեկավարությամբ: 1988-1989 թթ. Հուշարձանների պահպանության վարչության կողմից ամբողջությամբ հաշվառվել, համարակալվել և չափագրվել են եկեղեցիների բազմաթիվ բեկորներ: Վերականգնման նպատակով կատարվել են նախագծման աշխատանքներ:

Սմբատաբերդ

«Սմբատաբերդ» ամրոցը, ամենայն հավանականությամբ, կառուցվել է Արշակունիների թագավորության շրջանում։ Համաձայն պատմական տեղեկությունների՝ V դ․ ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև ճակատամարտ է տեղի ունեցել։Ստույգ հայտնի չէ ամրոցի իրական անունը։ Ժողովուրդը Սմբատաբերդ է կոչում, թերևս XIII դ․ նշանավոր իշխան Սմբատ Օրբելյանի պատվին, որը գուցե վերակառուցել և ամրացրել է բերդը։ Չի բացառվում, որ ամրոցի անունը կարող է կապված լինել նաև X դ․ Սյունիքի թագավորության հիմնադիր Սմբատ Սյունի իշխանի անվան հետ:IX դ․ կեսին Սյունյաց իշխանները, Եղեգիսը դարձնելով իրենց վարչաքաղաքական կենտրոնը, ռազմական հենակետ են դարձրել հենց Սմբատաբերդ ամրոցը։ Այն ամրակայվել է Օրբելյանների շրջանում (XIII-XV դդ.), սակայն XVII դ․ ամբողջապես ավերվել է և լքվել՝ Շահ-Աբբասի, ապա թուրք-պարսկական պատերազմների հետևանքով։

Արփա գետ

Արփա, Հայաստանի գետերից է։ Այն սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկ առողջարան՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։

Զորաց եկեղեցի

Զորաց եկեղեցին (Սուրբ Ստեփանոս) գտնվում է Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղում: Այն կառուցվել է XIV դարում՝ այն ժամանակ, երբ հայոց իշխանները մարտնչում էին թուրքական ցեղերի դեմ: Եկեղեցու կառուցվածքը եզակի է. Զորացը առանձնանում է նրանով, որ խորանը սովորականից բարձր է կառուցված՝ մոտավորապես ձիու վրա նստած մարդու բարձրության վրա։ Պատճառն այն է, որ այն ծառայել է պատերազմ մեկնող զորքի համար, որպեսզի մարտիկները մեկնելուց առաջ եկեղեցուց օրհնություն ստանային։ Եկեղեցին մեծ արժեք է ներկայացնում, քանի որ Հայաստանում նման կառույցներ այլևս չեն պահպանվել։

Posted on

Մեր հետաքրքիր օրը սահադաշտում

Մենք հունվարի 27-ին ընկեր Սոնայի,ընկեր Աննայի, , ընկեր Մադլենի,ընկեր Աչերի  հետ գնացինք Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի և հոկեյի մարզադպրոց:Իմ ընկերուհի՝ Նատալի սահրադյանը հենց այդ դպրոցում գնում է գեղասահքի պարապմունքների, արդեն շա՜տ շուտվանից և ունի մեդալներ։

Երբ բոլորը չմուշկներ հագան՝ և պատրաստ էին մենք մտանք սահադաշտ։ Սկզբում անսովոր էր,բայց հետո ես սովորեցի սովորեցի և սկսեցի սահել սահադաշտի կենտրոնում։

Մեր օրվա տեսանյութը նարեք այս հղումով։