Posted on

Թաբուլե

Անհրաժեշտ պարագաներ՝

Բլղուր,հազար,կանաչ սոխ,համեմ,մաղադանոս,սամիթ,կիտրոն,տոմատի մածուկ,ձեթ,սև պղպեղ,աղ,կարմիր պղպեղ։

Պատրաստման եղանակ՝
Բլղուրը լվանալ և մաքրել,տաք ջրով թրջել,փակել։ Երբ բլղուրը ուրչում է ավելացնում ենք տոմատի մածուկ։ Այդ ընթացքում առանձին տարայի մեջ կտրատում ենք բոլոր տեսակի կանաչիները,ավելացնում ենք ձեթ, համեմուն ենք աղով և պղպեղներով։ Վերջում խառնում ենք կանաչեղենը և բլղուրի զանգվածը։ Ավելացնում ենք կիտրոնի հյութ և մատուցում հազարի տերևներով։

Posted on

Ամանորյա ուտեստներ

Յուրաքանչյուր ազգ ունի խոհարարական իր ուրույն ավանդույթներն ու տարբեր տոներ նշելու իր նախընտրությունները: Ամանորը բացառություն չէ: Աշխարհի տարբեր երկրների ուտեստներն այս տոնին տարբերվում են իրենց բազմազանությամբ ու հաճախ նաև անսովոր բաղադրատոմսերով:

Ֆրանսիա

Ֆրանսիացիներն իսկական գուրմաններ են, ամանորին ավանդական հնդկահավն են նախընտրում։ Այստեղ հնդկահավը պատրաստում են կոնյակով։ Ամանորյա սեղանին պարտադիր ձկնամթերք են դնում, իսկ որպես աղանդեր՝ նախընտրում են շոկոլադե տորթ: Խմում են շամպայն եւ գինի:

Պետք է նշել, որ հնդկահավն ամանորյա ավանդական ուտեստ է համարվում աշխարհի մի շարք երկրներում՝ ՀունաստանումՄեծԲրիտանիայումԻռլանդիայումԱՄՆում և իհարկե Հայաստանում:

Մեքսիկա

Այստեղ ամանորին խոզի գոճի են խորովում, որը մատուցում են հատիկ լոբու ու բրնձի հետ։ Սեղանին դնում են նաեւ շատ բանջարեղեն, բանջարեղենային աղցաններ։ Խմիչքներից նախընտրում են տնական տեկիլլան։

Իտալիա

Իտալացիների ամանորյա սեղանին միշտ առկա են փոքրիկ պելմեններ՝ տորտելլինի խոզապուխտով ու սպիտակ սոուսով։ Սակայն այստեղ ամանորյա գլխավոր ուտեստը տնական երշիկն է խոզի մսից, որը նրանք անվանում են կոտեկիննո։ Որպես աղանդեր նրանք ուտում են չրերով խմորեղեն և խմում գինի։

Հնդկաստան

Հնդկաստանում ամանորյա սեղանին բիրյանի փլավ են մատուցում եւ մածնաբրդոշ։ Բիրյանին պատրաստում են ոչխարի մսից, ավելացնում տարբեր համեմունքներ։

Հոլանդիա

Բավական զարմանալի է հոլանդացիների ամանորյա ավանդական ուտեստը: Ամանորին նրանք պոնչիկներ են ուտում:

Չպետք է մոռանալ նաև Չինաստանի տոնական խրախճանքի մասին, քանզի, վերջ ի վերջո, հենց չինացիներից է փոխանցվել սեղանները լցնել ճագարներով և վարազներով:

Չինական ավանդական տոնական ուտեստներից շատերը բուսական ծագում ունեն: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ չինացիներն Ամանորին հրաժարվում են մսից:  Օրինակ, հավը շոգեխաշում կամ տապակում են ամբողջությամբ, այսինքն՝ գլխի, թևերի և պոչի հետ: Չինաստանում հավատում են, որ դրանով կարելի է ամրապնդել ընտանիքը: Նույնը նաև ձկան պատրաստման դեպքում է. ձուկը պատրաստում են ամբողջությամբ, որպեսզի ընտանիքը լինի ամուր և երջանիկ:

Հայաստան

Դարեր շարունակ հայ ժողովուրդը Նոր տարին նշել է մեծ հանդիսավորությամբ, որն աչքի էր ընկնում ժողովրդական ծեսերի, սովորույթների բազմազանությամբ: Նոր տարին մեզանում տարբերվում է հատկապես սեղանների առատությամբ: Հնում պարտադիր կերակուրներից էին, պասուց տոլման, հարիսան ու անուշապուրը: Ամենատարածված խմորեղենը տարեհացն էր, որը ցորենի ալյուրով և ջրով կամ կաթով հունցված մեծ հաց էր: Այն երեսի կողմից բաժանում էին կամ տարվա ամիսներին կամ ընտանիքի անդամների թվին հավասար: Մեջը դնում էին կոպեկ: ում ընկնում էր կոպեկը, նա բախտավոր էր համարվում: Պատրաստում ենք գաթա և փախլավա, քաղցրավենիքներ առանց որի ամանորի սեղանը հնարավոր չէ պատկերացնել: Եթե առաջին անգամ եք պատրաստելու Պասուց տոլմա կամ փախլավա, ապա հետևեք բաղադրատոմսերին՝

Պասուց տոլմա

Պատրաստում են լոբով, ոսպով, սիսեռով, ոլոռով, ձավարով կամ բլղուրով՝ փաթաթելով կաղամբի թերթիկներով:  Այն սառնարանում պահվում է բավականին երկար ժամանակ և ավելի համեղ է դառնում: Այդ իսկ պատճառով, այն կարելի է օգտագործել տոնական մի քանի օրերի ընթացքում: Հատիկեղենի որակը շատ կարևոր է,  ընտրության հարցում ձեզ կօգնի իտալական MALTAGLIATI ապրանքանիշը, որն ունի բոլոր տեսականիները:

Անհրաժեշտ է՝

թթու կամ թարմ կաղամբի բարակ թերթեր

Սիսեռ – 1 բաժակ

ոսպ – 1 բաժակ

կարմիր լոբի – 1 բաժակ 

բլղուր – 1 բաժակ

սոխ – 1-2 գլուխ

տոմատի մածուկ – 3-4 ճ.գ.

աղ, կարմիր պղպեղ, կանաչի – ըստ ճաշակի

թթու սալոր և ծիրանաչիր – 2-3 հատ

Կաղամբի թերթիկները նախապես թրջել սառը ջրում: Բլղուրից բացի, ամբողջ ընդեղենը թրջել նախորոք 2-3 ժամով և խաշել մինչև պատրաստ լինելը: Բոլոր բաղադրիչները խառնել: Ավելացնել տոմատի մածուկով տապակած սոխը, աղը, համեմունքները: Լավ խառնել: Խճողակը դնել թերթերի մեջ եւ փաթաթել: Պասուց տոլմա պետք է խոշոր լինի: Շարել կաթսայում,  ավելացնել թթու սալոր և ծիրանաչիր: Վրան լցնել տոմատի մածուկով բացած ջուր և եփել: Մատուցել սառը վիճակում:

Փախլավա

Բաղադրիչներ՝

շերտավոր խմոր – 1.5 կգ  /3 շերտ/

հավկիթ – 2 հատ

մեղր – 500գր

ընկույզ – 500գ

Դարչին, աղացած հիլ – 2-3 ճ.գ.

Շաքարավազ – 200գր

կարագ – 100գր

Սկզբում պատրաստել միջուկը՝ մանր կտրատել ընկույզը, վրան լցնել շաքարավազը, դարչինը և հիլը, ձվի սպիտակուցը առանձնացնել և լցնել վրան, խառնել: Գրտնակով բացել խմորի առաջին շերտը, կարագը հալեցնել, սկուտեղի մակերևույթին քսել  մի փոքր և փռել շետրավոր խմորը: Վրան քսել կարագ, և լցնել միջուկի կեսը, վրան դնել երկրորդ բացած շերտավոր խմորը, կրկին քսել կարագ և լցնել միջուկի մյուս կեսը, վերջում ծածկել երրորդ շերտով, վրան քսել դեղնուց, դանակով առաջին շերտը թույլ ձևավորել շեղակնյունաձև և տեղափոխել ջեռոց 180 աստ. 20ր: Մարեևույթը պետք է կարմրի: Հանել ջեռոցից և հենց սկուտեղի մեջ տաք վիճակում  դանակի հետքերով կտրատել, վրան լցնել մեղրը տարածել մակերևույթով և դնել թույլ տաքացած ջեռոցում 10ր, ջեռոցի կափարիչը բաց վիճակում: Հանել և թողնել սառչի: Կտրատել, երբ ամբողջովին սառչած կլինի: