Posted on

Լեզվական աշխատանք

Լեզվական աշխատանք, գրել 7-ական բառ, որոնք կսկսվն Օ-ով և Է-ով։
Օդապարիկ, օդ, օձ, օդանավակայան, օդանավ, օրեցօր, օրական
Էշ, Էջմիածին, էկրան, էջ, էջանշան, Էլինա, Էրիկ
Գրել 7 ական բառ, որոնց բառամիջում լսվող Օ-ն կգրվի Օ, լսվող Է-ն կգրվի Ե։
Այսօր, բացօթյա, կեսօր, բնօրինակ, երկարօրյա, եռօրյա, տարօրինակ
Արեգ, տասնմեկ, մեզ, մեկ, եթեր, սեղան, հեռուստաընկերություն
Գրել բառեր, որոնց սկզբում լսվում է Օ, բայց գրվումէ Ո և լսվում է Է, բայց գրվում է Ե։
ով, ովքեր
գոմեշ, ոսկե, մեխակ
Ձեր գրած բառերից 10 հատ ընտրեք և յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն։
Մեխակը բուրավետ է։
Գիրքը ունի էջեր։
Էլինան բոյով է։
Այսօր մենք այգում զբոսնել ենք։
Սեղանի վրա ամաններ կան։
Ես մեկ անգամ ծափ տվեցի։
Գրքի մեջ էջանշան են դնում։
Իմ մայրիկը հեռուստաընկերությունում է աշխատել։
Մենք գնացինք եռօրյա ճամփորդության։
Մենքք կեսօրին գնացինք զբոսնելու։

Posted on

Русский язык

  1. Расскажи, какие семейные праздники любят члены твоей семьи.
    Что любят твои мама и папа?

2. Прочитай фразы, отвечающие на вопросы кого? что?
Дополни их своими примерами.

Я люблю кого? что?
Отца (он), шоколад (он), сестру (она), рыбу (она), мороженое (оно).
Я видел кого? что?
Брата (он) машину (она), маму (она) дом (он), море (оно).

3. Придумай варианты вопросов.
Образец:
— Кого ты ждёшь?
— Я жду учителя.
— Ты видел его?
— Нет, я не видел его.
— Ты любишь ее?
— Да, я очень люблю её.
— Кого ты ждёшь?
— Я жду Олю и Наташу.

  1. Дополни диалог. Запиши его.
    — Здравствуй, Марат!
    — Здравствуй, Арарат !
    — Поздравляю тебя с днём рождения!
    — Спасибо.
    — Желаю тебе хорошо учиться, не болеть и хорошо спать.
    — Спасибо. Приходи, пожалуйста, ко мне вечером.
    Моя мама приготовила вкусный торт!
    — Обязательно приду!
Posted on

Ոսկու կարասը

  1. Տեքստից գտեք իրար հականիշ երկու զույգ բառեր։
    Աղջիկ — տղա
    Բարի — չար
  2. Դեղինով  նշված բառերի համար գրեք հականիշներ։

    Ծերեր — ջահելներ
    Աղքատ — հարուստ
    Լիքը — տատարկ
    Վեճ — հաշտություն
    Բերել — տանել
    Ճշմարիտ — սուտ
    Իմաստուն — անխելք
  3. Մոխրագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք, դրանց արմատներով նոր բառեր կազմեք։

    Հողագործ — հող + գործ — գործարան, հողակտոր
    Հողատիրոջ — հող + տեր — հողամաս, համատեր
    Թագավորի — Թագ+ավոր — թագադրված
    Անգետ — ան + գետ —տգետ
    Բացատրությունն —  բացատրել + ություն — բացատրագիր
    Ազնվության — ազնիվ + ություն — ազնվական
  4. Ի՞նչ է սովորեցնում մեզ հեքիաթը։
    Այս հեքիաթը մեզ սովորեցրեց, որ չի կարելի ագահ լինել։
  5. Հեքիաթի ասելիքին համապատասխան մտածեք փոքր պատմություն, որն առանձին նյութով դրեք և հղումով բերեք առաջադրանքների մեջ դրեք։

  6. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։
    Թագավորը-ագահ
    Հողատերը-բարի,ազնիվ
    Հողագործը-միամիտ
Posted on

Թվի բաժանելիության հայտանիշները

Տեսական մաս․

Թվի բաժանելիությունը 2-ի

Թիվը բաժանվում է 2-ի, եթե նրա միավորների կարգում գրված թիվը զույգ է, կամ զրո է։ Օրինակներ՝ Առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու կարող ենք ասել, որ 46  և  102 թվերը բաժանվում են 2-ի, քանի որ նրանց միավորների կարգում գրված թիվը զույգ է, 100-ը նույնպես բաժանվում է 2-ի, քանի որ նրա միավորների կարգում գրված թիվը 0 է։ Ստուգում՝ 46։2=23 102։2=51,  100։2=50։

 Թվի բաժանելիությունը 5-ի

 5-ի բաժանվում է այն թիվը, որի գրառումը վերջանում է 0-ով կամ 5-ով։

Օրինակներ՝ Առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու կարող ենք ասել, որ 105, 165 թվերը բաժանվում են 5-ի, քանի որ նրանց գրառումը վերջանում են 5-ով։ Ստուգում՝ 105։5=21,  165։5=33 100-ը բաժանվում են 5-ի, քանի որ նրա գրառումը վերջանում է 0-ով։ Ստուգում՝ 100։5=20

Թվի բաժանելիությունը 10-ի

 10-ի բաժանվում է այն թիվը, որի գրառումը վերջանում է 0-ով։

Օրինակներ՝ 100,  200,   250 թվերը բաժանվում են 10-ի, քանի որ նրանց գրառումը վերջանում են 0-ով։ Ստուգում՝ 100։10=10, 200։10=20, 250։10=25

 Թվի բաժանելիությունը 3-ի

Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է 3-ի, ապա թիվը ևս բաժանվում է 3-ի։ Օրինակ՝ Պարզենք 12366 թիվը բաժանվու՞մ է 3-ի։ 1+2+3+6+6=18,  18։3=6, ուստի բաժանվում է։ Ստուգում՝ 12366:3=4122:

 Թվի բաժանելիությունը 9-ի

Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է 9-ի, ապա թիվը ևս բաժանվում է 9-ի։ Օրինակ՝ Պարզենք 2277 թիվը բաժանվու՞մ է 9-ի։ 2+2+7+7=18 18։9=2, ուստի բաժանվում է։ Ստուգում՝ 2277:9=253

Թվի բաժանելիությունը 4-ի

Եթե թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները 0-ներ են կամ կազմում են 4-ի բաժանվող թիվ, ապա տրված թիվը բաժանվում է 4-ի։ Օրինակ՝ 2600 թիվը բաժանվում է 4-ի, քանի որ թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները 0-ներ են։

Ստուգում՝ 2600:4=650:

640  թիվը բաժանվում է 4-ի, քանի որ թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները՝ 40-ը, կազմում են 4-ի բաժանվող թիվ, 40։4=10

 Ստուգում՝ 640:4=160:

Առաջադրանքներ

1. 126, 805, 1238, 30402, 100, 1269,45890,45650 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։

 2. 333, 124, 1071, 8972, 829,2398, 10207, 15692 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։

 3. 240, 100000, 1031, 1004, 20015, 28964, 63984, 58962 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։

 4. 1000, 3685, 4253, 2560, 78954, 45807, 4589, 45865, 4853210 թվեր ից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։

5. 2362, 12059, 147560, 2564057, 125638, 15874, 15463 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։

 6. 100000, 2568, 15760, 154068, 1254000, 1468 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։

7.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք մոգական քառակուսիներ, ինչպես նաև առաջարկեք նոր մաթեմատիկական հնարքներ և բաժանելիության նոր հայտանիշներ:

Posted on

Սևաբերդ

Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ, Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամանակով միացած է եղել Զառ համայնքին։ Համաձայն ՀՀ վարչապետի 20.10. 1997 թ․ թիվ 493 որոշման՝ Սևաբերդը ներառվել է ՀՀ բարձր լեռնային բնակավայրերի շարքում։ 2017 թ․ համայնքների խոշորացման ծրագրով գյուղը մտել է Ակունք համայնքի մեջ։ Գյուղից ոչ հեռու` 1,5 կմ հարավ, գտնվել է եզդիական բնակավայր՝ Մուսաքենդ, որը այսօր անմարդաբնակ է։ Գյուղի մակերեսը կազմում է 15.92 կմ2։

Գյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ։ Գյուղին հարավ-արևմուտքից կից պաշտպանական հզոր համակարգը նախաուրարտական ժամանակաշրջանից ավանդված եզակի հուշարձան է, իսկ եկեղեցու և գերեզմանոցի մնացորդներն էլ վկայում են միջնադարում զարգացած գյուղի ծաղկուն վիճակի մասին։ Գյուղի տարածքում պահպանվել են 3 դամբարանադաշտ՝ Ք. ա. 3-1 հազարամյակների։ Սևաբերդը առաջին անգամ գրականության մեջ հիշատակվել է 1862 թ․ Մեսրոպ Սմբատյանցի «Տեղեկագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի, որ այժմ Նոր-Նայազետ գավառ ասի» գրքում։ Մեսրոպ Սմբատյանցը եղել է Էջմիածնի միաբան-արքեպիսկոպոս, իսկ գիրքը լույս է տեսել 1895 թ․։ Գրքում նկարագրված է գյուղի դիրքը։ Այդ ժամանակ գյուղում հայեր չեն բնակվել, բայց արքեպիսկոպոսը տեսել է մի մատուռ, խաչքարեր, որոնք ունեցել են հետևյալ արձանագրությունները․ «ԹՎՉԾ (1301թ.) կամաւքն Աստոայծ մենք Ճայճնայս (անունը է, որը գուցե Սմբատյանցը սխալ է կարդացել), և Սարգիսը կանգնեցանք զխաչս ի Քրիստոս, ամեն» (Մենք՝ Ճայճնայս և Սարգիսը, այս Խաչը կանգնեցրինք Քրիստոսի համար։ Թող այսպես լինի)։ Մյուս խաչի վրա գրված է Թ․+ՉԼԷ (1286թ.) «Ես Մամքոս զխզչս, յիշեցեք»։ Ըստ արքեպիսկոպոս Սմբատյանցի` զառեցիները այդ խաչքարերը տարել են իրենց գերեզմանոց։