Posted on

Մթնոլորտ․ Մթնոլորտի կազմը և կառուցվացքը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
    Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: 
    Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը և թթվածինը : Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:
  2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
    Օդը չի հեռանում Երկրից, որովհետև Երկրի ձգողանակություն չի թողնում օդը
  3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
    Մթնոլորտի ստորին սահմանը հա­մարվում է Երկրի մակերևույթը։
  4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
    Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ և ար­տաքին ոլորտ:
  5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
    Որովհետև ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը և կայծակը։
  6. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:
    Օզօնի շերտը պաշտպանում է մեզ արևի ուլտրամանուշակագույն և վտանգավոր ճառագայթներից։
Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *