Posted on

Բնագիտության հաշվետվություն։

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
Բնագիտություն – Մխիթար սեբաստացի կրթահամալիր, 4.1 դասարան (edublogs.org)

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Իմ կենդանին – Մխիթար սեբաստացի կրթահամալիր, 4.1 դասարան (edublogs.org)
Իմ կենդանին – Մխիթար սեբաստացի կրթահամալիր, 4.1 դասարան (edublogs.org)
Ես կուզեի ավելացնել «Կոսմոս» նախագիծ։

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
Ինձ համար ամենահեշտը դա ճահիճներ ուսումնական նյութն է։
Ինձ համար դժվար ուսումնական նյութ չկար։
Ամենահետաքրքիր ուսումնական նյութը դա աղբյուրներն է։

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Ես մասնակցել եմ մանրադիտակով նայելուն գործնական պարապունքին։
Ես հասկացա, որ ամենինչի մեջ կա բակտերիաներ։

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Ես կարող եմ բույս տեղափոխեր, տնկել և այլն։

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել
Ես չգիտեմ քանի փլեշմոբի եմ մասնակցել։

Posted on

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
    Հողում կան մեծ քանակով տարբեր բակտերիաները և սնկերը:
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
    Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է,իսկ հումուսը պարարտանյութ է։
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
    Վերին շերտը մուգ գույ­նի է, քանի որ այստեղ են բույսերի արմատները:
  4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
    Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր:
  5. Ի՞նչ են պարարտանյութերը:
    Պարարտանյութերը օրգանական, անօրգանական և կենսաբանականնյութեր են, որոնք օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ 
  6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:

Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Posted on

Բակտերիաներ և սնկեր

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
     Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում ,նրանք բազմանում են շատ արագ։
  2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
    Այն բացահայտել է Անտոնի վան Լևենհուկը, նա ստեղծեց մանրադիտակը, որով կարելի էր տեսնել բակտերիաներին:
  3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
    Նրանք պաշտպանվում են միջավայրի անբարենպաստ գործոններից, իրենց տարբեր ձևերով, օրինակ՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև:
  4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։
  5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
    Մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը:
  6. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
    Ուտելի սնկեր Ալիքասունկ, Ականջասնկեր, Աղվեսասնկեր, Անձրևասնկեր, Շամպինիոն, պղպեղասունկ, սխտորասունկ, սպիտակ սունկ և այլն…:
  7. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
    Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը: 
  8. Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:
    Բակտերիան մարդուն կարող են վարակել և հիվանդացնել բորոբոքել ինչ-որ տեղեր, իսկ բերանի մեջ բակտերիանները բացի բորբոքելուց կարող են անցնել կոկորդ և նորից առաջացնել ինչ-որ հիվանդություն, դրա համար պետք է լվալ ատամները, որպեսզի բակտերիաները ոչնչանան:
  9. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:

Ուտելուց հետո ատամների արաքների մնում եմ ուտելիքի հատիկներ դրա համար էլ խորհուրդ է տրվում ասամները լվանալ խուսափելու բակտերիաներից։

Posted on

Բույսերի կառուցվացքը և կենսագործենեությունը

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    Անտառում,քաղաքում։
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
    Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
    Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը:
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
    Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
    Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Posted on

Գյուղատնտեսություն

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:
    Գյուղատնտեսությունը տնտեսության խոշոր ճյուղերից մեկն է: Այն բաժանվում է բուսաբուծության և անասնապահության:
  2. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:
    Բուսաբուծությունը զբաղվում է մշակաբույսերի աճեցմամբ: Դրանց մի մասը օգտագործվում է որպես սննդամթերք, մյուս մասը որպես հումք:
  3. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:
     Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ:
  4. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:
    Անասնապահությունից ես օգտագործում եմ միս, կաթ և պանիր, իսկ բուսաբուծությունից հաց, բանան և խնձոր:
  5. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:
    Բուսաբուծությունը կարող է կեր տալ անասնապահության համար: Օրինակ՝ խոտ տալ կովերի համար:
  6. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:
    Նրանք ապահովում են արտադրանք։
Posted on

Աղ

Ամեն մի սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Աղը միակ սննդամթերքն է, որը ոչնչով չի փոխարինվում, առանց աղի ապրել հնարավոր չէ: Բժիշկները պարզել են, որ կենդանի էակը աղ չստանալով’ մահանում է:

Բարեբախտաբար, բնությունը բավականաչափ աղ է կուտակել: Աղի պաշարները գտնվում են գետնի տակ, երբեմն աղի շերտերը հասնում են մինչև մեկուկես կիլոմետր հաստության: Հազարավոր տարիների ընթացքում գետնի տակ գտնվող աղը այնքան է պնդացել, որ այն անվանում են քարաղ: Գետնի տակից աղը հանելու համար խոր հանքահորեր են փորում:

Աղը արդյունահանում են ոչ միայն գետնի տակից, այլև ցամաքած լճերի հատակից և նույնիսկ դեռևս չցամաքած աղի լճերից: Հայաստանի հանրապետությունում աղ արդյունահանում են երևանի հյուսիսային մասում գտնվող Ավանի աղահանքից:

Աղի մասին կան իմաստուն խոսքեր: Ժողովրդի մեջ լայն տարածված է «աղ ու հաց» արտահայտությունը, որը խորհրդանշում է բարեկա­մություն, հյուրընկալություն: