Posted on

Գյումրի․ նախագծային ճամփորդություն

Առաջիկա 14 օրվա եղանակը Գյումրիում (exanak.am)

Եռօրյա ճամփորդության համար անհրաշեշտ է՝ ջուր, սնունդ և փոխնորդ հագուստ։ 

Քանդակագործություն, գինեգործություն

Համբարձման տոնի մասին

Գյումրի քաղաքի մասին

Արուճի քարանավատան մասին

Գորկի այգու մասին

Սև բերդի մասին

Ձիիթողցյանների թանգարանի մասին

Յոթ վերք եկեղեցու մասին

Սուրբ ամենափրկիչ եկեղեցու մասին

Վարդանանց Հրապարակի մասին

Վարպետաց փողոցի մասին

Posted on

Վարպետաց փողոց

Հնարավոր չէ գնալ Գյումրի և չքայլել Վարպետաց փողոցով: Այս փողոցի անվանումն այն պատվին է անվանվել վարպետաց, որ այս փողոցում են ծնվել Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակըանը և Մհեր Մկրտչյանը: Հիմա նրանց տուն թանգարաները գտնվում են հենց այդ փողովի վրա: Այս փողոցն մինչ իր այդ անվանումն ձեռք բերելը, անվանվել է Ռուսթավելու փողոց անվանմամբ: Բացի այդ այս փողոցի վրա է գտնվում նաև Խեցեգործական դպրոցը և Գորկու բնակելի տունը:

Posted on

Վարդանանց Հրապարակ

Վարդանանց Հրապարակը Գյումրիի կենտրոնական հրապարակ է։ Արևմտյան կողմից կից է Աբովյան փողոցին, հյուսիսային կողմից՝ Գայի փողոցին, արևելքից՝ Շահումյան և հարավից՝ Վահան Չերազ փողոցին:

Հրապարակը նախկինում կոչվել է «Մայիսյան Ապստամբության» հրապարակ՝ ի պատիվ 1920 թվականի մայիսին Առաջին հանրապետության դեմ բոլշևիկյան ապստամբության ձախողման[1]։ Հրապարակը բացվել է 1930-ական թվականներին, Խորհրդային իշախանության տարիներին՝ համաձայն Ալեքսանդր Թամանյանի նախագծի և Դ. Չիսլյանի վերանայած պլանի։

Հրապարակը զարդարում են շատրվաններն ու «Ավարայրի ճակատամարտին» նվիրված արձանախումբը, որը տեղադրվել է 2008 թվականին, բազմաֆիգուր, բրոնզաձույլ արձանախումբ է։

Posted on

Սուրբ ամենափրկիչ եկեղեցի

Սուրբ Ամենափրկչի կառուցումը պայմանավորված էր քաղաքի ընդլայնվող բնակչությամբ, վերջինիս կրոնական բազմազանությամբ և պաշտամունքի վայրերի աճող պահանջարկով։ Եկեղեցու կառուցումը, որը մեկնարկեց 1858 թվականին, ժամանակի  ամենախոշոր եկեղեցաշինական նախաձեռնություններից էր։ Նախատեսված էր, որ այն իր բարձրությամբ պետք է գերազանցեր մերձակա Հույն Ուղղափառ և Հայ Կաթոլիկ եկեղեցիները։ Կառուցման գործընթացն ընդգրկեց քաղաքի հասարակության զգալի մասը և որոշիչ դերակատարում ունեցավ բնակավայրի բազմէթնիկ համայնքի ձևավորման գործում։ 

Posted on

Յոթ Վերք եկեղեցի

Սուրբ Աստվածածին եկեղեցին, որին նաև Յոթ Վերք են անվանում կառուցվել է 1874-1886 թթ.: Հիմնադրվելուց ի վեր եկեղեցու դռները երբեք չեն փակվել հավատացյալների առջև։ Էջմիածնի Մայր Տաճարի հետ մեկտեղ՝ այս հոգևոր կենտրոնն Արևելյան Հայաստանի այն բացառիկ եկեղեցիներից է, որ գործել է անգամ խորհրդային ժամանակաշրջանի հակակրոնական քարոզարշավի ընթացքում, մինչդեռ մյուս եկեղեցիները փակվել են կամ ավերվել։  Շատերը հավատում են, որ եկեղեցին պահպանվեց այնտեղ պահվող Աստվածամոր սրբապատկերի շնորհիվ: Ըստ Ղևոնդ Ալիշանի՝ Մարիամ Աստվածածնին մագաղաթի վրա պատկերել է Ղուկաս Ավետարանիչը, և այն Արևմտյան Հայաստանից Արևելյան Հայաստան է բերել Պողոս վարդապետ Ջանլաթյանը: Նախքան Ալեքսանդրապոլ հասնելը՝ սրբապատկերը տեղ է գտել Շիրակի տարբեր վանական համալիրներում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Posted on

Ձիթողցյանների թանգարան


Ազգային ճարատարապետության և Գյումրու կենցաղի թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում: Բավական ընդարձակ թանգարանը տեղակայված է 1872 թ-ին կառուցված Ձիթողցյանների տանը, ինչի պատճառով էլ թանգարանը անվանում են նաև Ձիթողցյանների տուն-թանգարան: Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ Թանգարանի ցուցասրահներում վերականգնված են նաև գյումրեցի արհեստավորի և ունևոր խավի բնակարանների ներքնատեսքը։ 

Posted on

Սև բերդ

«Սև բերդ» հուշահամալիրը գտնվում  է՝  Գյումրի քաղաքում,   այն կառուցվել է 1834 թվականին  : Անիի ստորգետնյա կառույցների նման՝ « Սև բերդի» համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից անցուղիներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձան և Կարմիր բերդ։  Ամրոցն իրենից ներկայացնում է ռազմական, ճարտարապետական շինությունների համալիր։ Բերդի կառուցման անհրաժեշտությունը, ծագել է ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով՝ ռուսները սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել Գյումրու ամրացմանը։« Սև բերդն» ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել նաև որպես զինվորական բանտ։ Միայն 1877-1878 թվականների ռուս-թուրքական, Բալկանյան պատերազմից հետո, երբ ռուսները գրավեցին Ղարս քաղաքը, Ղարսի բերդը դարձավ՝ առաջնակարգ պաշտպանական բերդ, իսկ Ալեքսանդրապոլի բերդը դարձավ հրետանու պահեստարան։

Posted on

Գորկի այգու մասին

Գյումրու Գորկի այգին գտնվում է քաղաքի կենտրոնական մասում: Սա մի գեղեցիկ, կանաչ, ընդարձակ տարածք է զբոսայգիներով և երեխաների համար խաղային հարմարություններով: Բացի խաղահրապարակներից դուք կարող եք այգում զբոսնելիս տեսնել բազմաթիվ արձաններ և հուշարձաններ: Գեղեցիկ հունական ոճով կառուցված կամարապատ հուշարձանը լավագույն վայրն է լուսանկարվելու համար և հիանալու Մայր Հայաստանի հուշարձանով, որը կանգնեցված է բլրի մոտ: Այս հուշարձանը կառուցվել է քանդակագործ Արա Սարգսյանի , Երեմ Վարդանյանի և ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանի կողմից: 1975թ.-ին այն տեղադրվել է քաղաքի հարավ-արևմտյան մասում:

Posted on

Արուճի քարավանատան մասին

Արուճի քարավանատունը  թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։ Միաժամանակ այն պատսպարում էր նաև մարդկանց` քարավանապետերին և նրանց սպասավորներին։ Արուճի քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար (ամուր կերամաններով և ջրամաններով), մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների համար։ Դատելով Հայաստանում պահպանված քարավանատների թվից և չափերից` դրանք մեծ կարևորություն են ունեցել և գտնվել են նշանավոր երթուղիների վրա։

Posted on

Համբարձման տոնի մասին

Քրիստոնեական եկեղեցին Համբարձման տոնը կապում է Հիսուսի վերակենդանացման ու երկինք համբարձվելու հետ: Համաձայն Ավետարանի, Հիսուսը Ձիթենյաց լեռան վրա այցի է գալիս առաքյալներին, նրանց օրհնում է, խորհուրդներ տալիս ու համբարձվում երկինք:Տոնը սակայն, ունի նախաքրիստոնեական արմատներ: Այն գարնանային տոն է և խորհրդանշում է բնության վերակենդանացումը, բնության ծաղկունքը, փթթումը և պտղաբերումը:Համբարձումը երիտասարդական տոն է, առավելապես վերաբերում է ջահել աղջիկներին:Այն բնապաշտական ժամանակներում նվիրված է եղել Աստղիկ դիցուհու պաշտամունքին:Դրա վկայությունն են ցայսօր պահմանված խաղերը կապված ծաղիկների, մասնավորապես՝ վարդի հետ:Համբարձումը նաև սիրո տոն է:Բասենում գեղեցիկ ավանդազրույց կա, ըստ որի՝ Ալադաղ և Քյոսադաղ լեռները Համբարձման առավոտյան, արևածագից առաջ գալիս են և Արաքսի ափին Վարդհեր վանքի մոտ հանդիպում և գրկախառնվում: Ըստ ժողովրդական պատումի՝ Ալադաղը քուրդ ցեղապետի աղջիկ է, Քյոսադաղը՝ հայ տերտերի տղա:Նրանց միությունն արգելված էր ծնողների կողմից և սիրահարները վշտից քարացել էին ու լեռ դարձել:Սակայն ամեն անգամ, Համբարձման՝ սիրո տոնին թաքուն հանդիպում էին ու առնում իրենց կարոտը: Իակ լուսաբացին կրկին հեռանում են և լալիս կարոտից, և արցունքները հավաքելով՝ ձյան շերտեր են կազմում:Տոնի ժամանակ աղջիկները վառ գույնի հագուստով խումբ-խումբ շրջում են համայնքով, երգում ու պարում են, արտասանում են իրենց սիրեցյալների համար:Ծաղիկներից պսակ են հյուսում ու նվիրում սիրեցյալներին:Համբարձման տոնի անբաժան մասն էր կազմում վիճակ գցելը, զանազան գուշակությունները, երբ աղջիկները շրջան են կազմում, նախապես ամեն մեկը մի իր է գցում կուժի մեջ և նրանցից մեկը աչքերը կապած հանում է կուժից մեկ իր ու քառյակներ արտասանում, <<Ջան գյուլում>> ասում ու դրանցով գուշակում տվյալ իրի տիրոջ բախտը: