Posted on

Մագաղաթ

Մագաղաթմագաղատ (ասորերեն՝ magalləta — գալարված մատյան), կաշվից պատրաստված գրանյութ։

Ըստ հունական ավանդության ստեղծվել է Պերգամոն քաղաքում, թագավոր Եվմենես II-ի ։ Քաղաքի անունով կոչվել է պերգամենտ։ Պապիրուսի համեմատությամբ թանկ էր, սակայն՝ դիմացկուն, գրվում էր երկու երեսին և իրար վրա դնելով ստացվում էր այժմյան գրքի ձևը։ Հայերը գործածել են «մագաղաթ» անունը։

Մագաղաթի համար օգտագործվել է մանր և խոշոր անասունների մորթի։ Ունեցել է մշակման տարբեր եղանակներ, որոնց դեղատոմսերը պահպանվել են հայերեն բազմաթիվ ձեռագրերում։ Հայերը մինչև 8-9-րդ դարերում օգտագործել են մագաղաթ, այնուհետ նաև թուղթ, որը գնալով տիրապետող է դարձել։

Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը ունեցել է 75×50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *