Posted on

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցի հուշարձան
Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Մեսրոպ Մաշտոցի պողոտա
Մաշտոցի պողոտա, քաղաքային նշանակության փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Երևանի ամենակենտրոնական և ամենամեծ պողոտաներից մեկն է։ Սկսվում է Հաղթանակի կամրջից (հարավում) և ավարտվում Մատենադարանով (հյուսիսում)։
Մաշտոցի մատենադարան

Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50000 այցելու։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված  մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»


Մեսրոպ Մաշտոցի համալսարան
Երեևանի Մեսրոպ Մաշտոց համալսարանը հիմնադրվել է 1990 թվականին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պաշտոնապես ճանաչված «Երեևանի Մեսրոպ Մաշտոց» համալսարանը հանդիսանում է համատեղությամբ հայկական բարձրագույն ուսումնական հաստատություն:

Մեսրոպ Մաշտոց եկեղեցի
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, կրոնական կառույց Հայաստանի Արագածոտնի մարզի Օշական գյուղում։ Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցին (1996 թվականից)։ 443 թվականին կառուցել է իշխան Վահան Ամատունին՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *