Posted on

Ճամփորդություն դեպի Արատես

Մենք գնացել էինք երեք որով Արատես։

Բողոքներ. Բզեզներ, մեղուներ, հոտ։

Դուր եկավ․ Բնությունը, խարույկի մոտ նստելը և, որ տղաները առանձին սենյակում էին։

Ես կուզենայի ավելի երկար մնայինք։

Posted on

Ճամփորդություն դեպի Ապարանի ջրամբար

Մենք սկզբում բարձրացանք անտառ։ Այնտեղ նախաճաշեցինք և գնացինք յոթ տեսակ ծաղիկ և քար գտնելու։ Ամեն ինչը անում էինք երգելով։ Գտանք յոթ տեսակ ծաղիկ և քար։ Կազմեցինք շրջան, երգեցինք,լցրեցին ծաղիկները,քարերը և յոթ բուռ ջուրը կժի մեջ։ Հետո հանեցինք վիճակներ և գնացինք դպրոց։

Posted on

Ճամփորդություն դեպի Գառնի

Մենք դասարանով գնացել էինք ճամփորդության։Սկզբում մենք գնացինք ջրի գործարան,մենք տեսանք թե ինչպես  են պատրաստվում շշերը և լցվում։ Ինձ համար ամենահետաքրքիր բանը ջրի գործարանում դա էր, թե ոնց են պատրաստվում շշերը ։

Continue reading Ճամփորդություն դեպի Գառնի
Posted on

Ճամփորդություն

Մենք գնացել էինք ճամփորդության Աշտարակ, որտեղ գտնվում էր շոկոլադի գործարանը: Մենք փաթեթավորեցինք շոկոլադը, հետո մենք քայլեցինք, ինչպես նաև հանգստացանք։ Ես սովորեցի շոկոլադ փաթեթավորել։ Գնացինք Կարմրավոր, Սուրբ Մարինե և Սուրբ Սարգիս եկեղեցիները, Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիների մասին կա մի սիրուն լեգենդ:
Լինում են երեք քույր: Սիրում են մի տղայի, որի անունը Սարգիս է: Ավագ քույրերը որոշում են իրենց զոհաբերել հանուն քրոջ երջանկության: Մեծ քույրը հագնում է կարմիր շոր, իսկ միջնեկը ծիրանագույն շոր և իրենք իրենց գցում են ձորից ,որ իրենց փոքր քույրը ամուսնանա Սարգսի հետ: Փոքր քույրը իմանում է այդ մասին, հագնում է սպիտակ շոր և իրեն էլ է գցում ձորից: Հետագայում հայտնվում են Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիները։ Ինձ դուր եկավ քայլելը։

Posted on

«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարան

Մենք գնացել էինք Էյնշտեյնի թանգարան, այնտեղ շատ հետաքրքիր էր։ Կար մի գունդ, մենք ձեռք էինք տալիս գնդին, թափահարում էինք գլուխը և մեր մազերը բիզ-բիզ էին կանգնում։
Էյնշտեյնը ունի շատ հայտնի նկար՝ լեզուն դուրս հանած։ Այդ նկարը նկարել են պատահաբար։ Էյնշտեյնի ծննդյան օրն էր, մե՜ծ խնջույք էին կազմակերպել։ Նրան շա՜տ նկարեցին։ Արդեն հոգնած նստեց մեքենա, որ տուն գնա, մեկ լրագրող ուզում էր վերջին անգամ նկարել էյնշտեյնին։ Էյնշտեյնն էլ լեզու հանեց լրագրողին՝ մտածելով, որ լրագրողը չի հասցնի նկարել։ Բայց լրագրողը հասցրեց նկարել և նկարը տվեց Էյնշտեյնին։ Իրեն շատ դուր եկավ նկարը և խնդրեց, որ առանձնացնի իրեն։

Posted on

ճամփորդություն դեպի Մեղրաձոր

Ինձ դուր եկավ Մեղրաձորի աշունը. տերևները գեղեցիկ գույներ ունեին։

Ինձ հետ գալուց օգնում էր Հարությունը, իսկ գնալու ճանապարհին՝ Նռանեն։

Թեժառույքի վանքի բակում մենք խաղացինք աղջիկ փախցնոցի։

Ընկեր Սոնան մեզ պատմեց ջրամբարի մասին: Հավաքված ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով: Աղբյուրակի կամ Ծովինարի ջրամբարն է: Ծովինարը ջրի և անձրևի աստվածուհին է։

Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը։

Posted on

Արայի լեռ՝ Ծաղկեվանք

Գնացինք Ծաղկեվանք, բարձրացանք սարը։ Ես ու Նռանեն հոգնում էինք։ Մեկ ես էի իրեն օգնում, մեկ՝ ինքն ինձ։ Հետո նստում էինք քարին, որ հանգստանանք։ Նախաճաշելուց հետո մտանք վանք, երգեցինք «Հայր մերը» և սարից իջանք։ Իջնելն ավելի հեշտ էր։

Ընկեր Լուսինեն մեզ պատմել էր լեգենդ ։

Կար մի աղջիկ, անունը` Ծաղիկ։ Նրան սիրահավել էր մի իշխան և ուզում էր ամուսնանալ

Ծաղիկի հետ։ Ծաղիկը թաքնվում է մի քարանձավում և հովիվին խնդրում է, որ չասի իր տեղը ։Բայց հովիվը վախենում է և ասում է իշխանին Ծաղիկի տեղը։ Երբ Ծաղիկը իմանում է, որ իշխանը գիտի իր տեղը, իրեն քարանձավից գցում է ցած։ Իսկ հովիվն և իր գառները դառնում են քար։ Ըստ լեգենդի քարանձավի պատերից հոսող ջուրը Ծաղիկի արցունքներն են։

Posted on

Սեպտեմբերի 1

Սեպտեմբարի 1-ին ուղևորվեցինք Սևան՝ Մաշտոցներ։ Հաղթահարեցինք բարձունքն ու հասանք մատուռ։ Երգեցինք «Առավոտ լուսո» երգը, որից հետո նախաճաշեցին ու իջանք ափ։ Ինձ ամենաշատը դուր եկավ լողալը։