Posted on

«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարան

Մենք գնացել էինք Էյնշտեյնի թանգարան, այնտեղ շատ հետաքրքիր էր։ Կար մի գունդ, մենք ձեռք էինք տալիս գնդին, թափահարում էինք գլուխը և մեր մազերը բիզ-բիզ էին կանգնում։
Էյնշտեյնը ունի շատ հայտնի նկար՝ լեզուն դուրս հանած։ Այդ նկարը նկարել են պատահաբար։ Էյնշտեյնի ծննդյան օրն էր, մե՜ծ խնջույք էին կազմակերպել։ Նրան շա՜տ նկարեցին։ Արդեն հոգնած նստեց մեքենա, որ տուն գնա, մեկ լրագրող ուզում էր վերջին անգամ նկարել էյնշտեյնին։ Էյնշտեյնն էլ լեզու հանեց լրագրողին՝ մտածելով, որ լրագրողը չի հասցնի նկարել։ Բայց լրագրողը հասցրեց նկարել և նկարը տվեց Էյնշտեյնին։ Իրեն շատ դուր եկավ նկարը և խնդրեց, որ առանձնացնի իրեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *