Posted on

Ճամբարային ամփոփում օր 3/5

3-րդ օր

3-րդ օրը մենք գնացինք ընկեր Շուշանի լաբորատորիա և ուրիշ ջոկատների հետ խաղացինք հետաքրքիր խաղ։ Հետո գնացինք մեր դասասենյակի և սկսեցինք խաղալ <<UNO>> և <<Լրտես>>։ Հետո մեր դասաժամերը ավարտվեցին և մենք գնացինք երկարօրյա։

4-րդ օր

4-րդ օրը մենք գնացինք վերնատուն և 12-րդ դասարանցիները մեզ սովորեցրել են պար, ինձ համար պարը հետաքրքիր էր, մեզ սովորեցնեցնելուց հետո նրանք պարեցին ևս մեկ պար։ Երբ որ վերնատնից իջանք մեր դասասենյակի մոտ խաղացինք հոլ, մեզ բաժանեցին մի քանի խմբի և սկսեցինք։ Հետո գնացինք բակ և խաղացինք «Հեյ խմբեր»։ Երբ եկանք սկսեցինք խաղալ <<Մաֆիա>>, <<UNO>> և <<Լրտես>>։ Խաղը ավարտելուց հետո մենք գնացինք երկարօրյա։

5-րդ օր

5-րդ օրը ընկեր Աչերը մեր համար միացրեց երկու երգ և ասաց, որ նկարենք այն, ինչ պատկերացնում ենք, ես նկարել էի Սակուրա։

Հեըո երբ եկավ ընկեր Սոնան մենք խաղացինք խաղ որտեղ պետք էր շապիկը մեկի վրայից հագցնել ուրիշի վրա, բայց ձեռքերը պետք էր բռնել և բաց չթողնել։

Այսպես ավարտվեց այս շաբաթը։)