Posted on

Աշխատանք` 11.01.24

<<Գյուղացին և որդիները>>

Գյուղացու մահը մոտեցել էր:

Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան:

Նրանց հավաքեց ու ասաց.

«Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»:

Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին:

Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առակս ցուցանե, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար: