Posted on

Ծաղկազարդ

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով։Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։Ծաղկազարդի նախորդ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ տոնական Սուրբ Պատարագը մատուցվում է բաց վարագույրով: