Գնացինք Ծաղկեվանք, բարձրացանք սարը։ Ես ու Նռանեն հոգնում էինք։ Մեկ ես էի իրեն օգնում, մեկ՝ ինքն ինձ։ Հետո նստում էինք քարին, որ հանգստանանք։ Նախաճաշելուց հետո մտանք վանք, երգեցինք «Հայր մերը» և սարից իջանք։ Իջնելն ավելի հեշտ էր։
Ընկեր Լուսինեն մեզ պատմել էր լեգենդ ։
Կար մի աղջիկ, անունը` Ծաղիկ։ Նրան սիրահավել էր մի իշխան և ուզում էր ամուսնանալ
Ծաղիկի հետ։ Ծաղիկը թաքնվում է մի քարանձավում և հովիվին խնդրում է, որ չասի իր տեղը ։Բայց հովիվը վախենում է և ասում է իշխանին Ծաղիկի տեղը։ Երբ Ծաղիկը իմանում է, որ իշխանը գիտի իր տեղը, իրեն քարանձավից գցում է ցած։ Իսկ հովիվն և իր գառները դառնում են քար։ Ըստ լեգենդի քարանձավի պատերից հոսող ջուրը Ծաղիկի արցունքներն են։