Հունվարյան ճամբար․ Հունվարի 23

Սկզբում մենք եկանք դպրոց, մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին և գնացինք դասարան։ Առաջին գործը, որը մենք կատարեցինք դա մարդ հավաքելն էր, քանի որ մենք շատ էինք ուզում Սևաբերդ գնալ, բայց մարդկանց քանակը շատ քիչ էր։ Մենք հավաքեցինք մեր խուբմը և մյուս շաբատ կգնանք Սևաբերտ։ Հետո մենք խաղ խաղացինք։ Իսկ խաղից հետո գնացինք քիմիայի լաբորատորիա, կատարեցինք փորձեր՝ երկու անգույն նյութերից ստացանք կարմիր, երկու գույներից ստացանք վարդագույն, իսկ հետո կատարեցինք այդ գույնի անհետացում, այս փորձից հետո ստացանք կրակ առանք վառելանյութերի։ Քիմիայի լաբորատորիայից հետո, գնացինք ԱԹՍ(անօդաչու թռչող սարքեր)-ի լաբարատորիա, այնտեղ մեզ պատմեցին սարքերի մասին և մենք ընկեր Էդիտայի հետ վերադարձանք դասարան։ Դասարանում մի քիչ էլ խաղացինք և գնացինք տուն։ Այս օրը շատ լավն էր և հետաքրքիր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *