Հունվարի 20-ին մեր օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով։ Ընդհարուր պարապմունքից հետո մենք գնացինք դասարան, սպասեցինք մինչև բոլորը գան և գնացինք դեպի Հարավային դպրոց։ Երբ հասանք Հարավային դպրոց սկզբում շրջեցինք դպրոցով մեկ, իսկ հետո գնացինք լավաշ թխելու։ Լավաշը թխելու ընթացքում մի խումբ պատրաստում էր կարտոֆիլը։ Այս ամենը ավարտելուց հետո մենք սկսեցին բրդուճներ ուտել։ Լավաշը շատ համեղ էր ստացվել։ Ուտելուց հետո մենք գնացինք «Թատրոն ավտոբուսում» ներկայացում նայելու։ Ներկացման անունն էր՝ «Անխելք մարդը»։ Ավարտվելուց հետո մենք վերադարձանք դպրոց։ Այս օրը շատ հետաքրքիր էր, լցված ուրախ և ծիծաղելու պահերով։