Հունվարյան ճամբար․ Հունվարի 30

Այսօր մեր օրը ինչպես միշտ սկսվեց ընդհանուր պարապմունքով։ Մենք եկանք դասարան, բայց քանի որ ընկեր Արևիկը չէր եկել, մենք գնացինք քիմիայի ուսուցչուհի ընկեր Վարսենիկի մոտ։ Մենք պետք է գնայինք երեխաներից մեկի ազմակերպած թատրոն, բայց սրահում տեղ չկար և մենք վերադարձանք դասարան։ Երբ եկանք սկսեցինք խաղալ «Դե խաղա»։ Խաղից հետո գնացինք ընկեր Սարգիսի մոտ, այնտեղ գլուխկոտրուկներ հավաքեցինք և նորից վերադարձանք։ Այս ամենից հետո գնացինք տուն։

Հունվարյան ճամբար․ Հունվարի 23

Սկզբում մենք եկանք դպրոց, մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին և գնացինք դասարան։ Առաջին գործը, որը մենք կատարեցինք դա մարդ հավաքելն էր, քանի որ մենք շատ էինք ուզում Սևաբերդ գնալ, բայց մարդկանց քանակը շատ քիչ էր։ Մենք հավաքեցինք մեր խուբմը և մյուս շաբատ կգնանք Սևաբերտ։ Հետո մենք խաղ խաղացինք։ Իսկ խաղից հետո գնացինք քիմիայի լաբորատորիա, կատարեցինք փորձեր՝ երկու անգույն նյութերից ստացանք կարմիր, երկու գույներից ստացանք վարդագույն, իսկ հետո կատարեցինք այդ գույնի անհետացում, այս փորձից հետո ստացանք կրակ առանք վառելանյութերի։ Քիմիայի լաբորատորիայից հետո, գնացինք ԱԹՍ(անօդաչու թռչող սարքեր)-ի լաբարատորիա, այնտեղ մեզ պատմեցին սարքերի մասին և մենք ընկեր Էդիտայի հետ վերադարձանք դասարան։ Դասարանում մի քիչ էլ խաղացինք և գնացինք տուն։ Այս օրը շատ լավն էր և հետաքրքիր։

Հունվարյան ճամբար․ Հունվարի 22

Սզբում մենք մասնակցեցինք ընդհանուր պարապմունիք։ Գնացինք դասարան և սկսեցինք խոսել դեպի Գյումրի և Սևաբերդ ճամփորդությունների մասին, ով է մասնակցում, երբ ենք գնում և այլն։ Հետո գնացինք պարի դասի, մեկ ժամ մենք պարում էինք միայն մեր և ևս մեկ ջոկատով, իսկ հետո մեզ ավելացան Արևմտյան դպրոցի սովորողները, մենք շատ մեծ խմբով երգեցինք, պարեցինք, իսկ հետո վերադարձանք դասարան։ Երբ եկանք դասարան սկսեցինք խաղ խաղալ։ Խաղերից հետո գնացինք Ուսումնական նախագծեր անելու։

Հունվարյան ճամբար․ Հունվարի 21

Այսօր մենք գնացինք ընդհանուր պարապմունքի, իսկ հետո գնացինք դասարան։ Երբ եկանք դասարան սպասեցինք մինչև ժամը 10-ը, և գնացինք դեպի երթուղի։ Քիչ անց մենք հասանք Սունդուկյանի անվան թատրոն։ Մենք եկել էինք որպիսի նայենք «Մոխրոտը» ներկայացումը։ Ինձ համար այդ ներկայացումը հետաքրքիր էր, հատկապես ինձ դուր եկան երգերը։ Ներայացումի ավարտից հետո, սկսեցինք հանդես գալ մենք։ Մենք արտասանեցինք մի քանի բանաստեղծություն, մեզ ծափահարեցին և մենք վերադարձանք։

Հունվարյան ճամբար․ Հունվարի 20

Հունվարի 20-ին մեր օրը սկսվեց ընդհանուր պարապմունքով։ Ընդհարուր պարապմունքից հետո մենք գնացինք դասարան, սպասեցինք մինչև բոլորը գան և գնացինք դեպի Հարավային դպրոց։ Երբ հասանք Հարավային դպրոց սկզբում շրջեցինք դպրոցով մեկ, իսկ հետո գնացինք լավաշ թխելու։ Լավաշը թխելու ընթացքում մի խումբ պատրաստում էր կարտոֆիլը։ Այս ամենը ավարտելուց հետո մենք սկսեցին բրդուճներ ուտել։ Լավաշը շատ համեղ էր ստացվել։ Ուտելուց հետո մենք գնացինք «Թատրոն ավտոբուսում» ներկայացում նայելու։ Ներկացման անունն էր՝ «Անխելք մարդը»։ Ավարտվելուց հետո մենք վերադարձանք դպրոց։ Այս օրը շատ հետաքրքիր էր, լցված ուրախ և ծիծաղելու պահերով։

Ձմեռ պապ․ Իմ կարծիքը

Նախագիծը իրականացնում էին Անդրանիկ Փարադյանը և Էրիկ Հարությունյանը։ Ինձ այս նախագիծը հետաքրքրեց նրանով, որ նրանք սովորողներին սովորեցնում էին անիմացիա պատրաստել։ Բացի այդ, նրանք պատրաստել էին ամանորյա կարճ անիմացիա, որը, իմ կարծիքով, շատ լավն էր։

Այս նախագծին մասնակցում էին Արփի Փարադյանը և նրա ընկերները։ Նրանք պատրաստել են մի քանի հումորային կարճամետրաժ ֆիլմեր։ Այս նախագիծը ինձ դուր եկավ նրանով, որ նրանք հորինել էին հետաքրքիր սցենարներ և հաջողությամբ իրականացրել դրանք։

Նախագծի ընթացքում Գևորգ Եղոյանը ինժիներատեխնիկական լաբորատորիայում իր հմտությունները կիրառելով՝ 3D տպիչով պատրաստել է տարբեր առարկաներ, օրինակ՝ էքսկավատոր և վերանորոգել իր ժամացույցը։ Ինձ այս նախագիծը դուր եկավ, քանի որ նա ցույց է տալիս, թե ինչպես կարելի է 3D տպիչով պատրաստել տարբեր հետաքրքիր բաներ։

Նարե Սուքիասյանի և Կարոլինա Եսայանի նախագիծը ինձ մոտ չի բացվում։

Դավիթ Հովհաննիսյանը կատարել է ինձ համար շատ հետաքրքիր նախագիծ։ Նա գրել է տարբեր ստեղծագործական աշխատանքներ։ Այս չորս ամիսների ընթացքում նա հասցրել է գրել 13 աշխատանք, որոնցից ամենաերկարը «Անցյալի դասերը» ստեղծագործությունն է։ Այս նախագիծը ինձ դուր եկավ, որովհետև ինձ շատ են հետաքրքրում տարբեր ստեղծագործական աշխատանքների ընթերցումները։

Իր նախագծի ընթացքում Հայկ Մանուկյանը նույնպես գրել է տարբեր ստեղծագործական աշխատանքներ։ Այս նախագիծը նույնպես ինձ դուր եկավ, քանի որ ես սիրում եմ կարդալ ստեղծագործական աշխատանքներ։

Միքայել Միքայելյանի նախագիծը նույնպես չի բացվում։

Վիկտորյա Միրզոյանի նախագիծը շատ դուր եկավ, որովհետև ես ինքս զբաղվում եմ նկարչությամբ և կցանկանայի իմանալ ոչ հայտնի նկարիչների մասին։ Նրա նախագծի միջոցով ես ծանոթացել եմ Գրիգոր Խանջյանի, Հակոբ Հակոբյանի, Արմինիա Բաբայանի, Խաչիկ Հարությունյանի, Մուշեղ Մխիթարյանի, Վաղարշակ Ղազարյանի, Վերա Սողոյանի, Ավետիս Խաչատրյանի, Արմեն Խոջոյանի, Ռաֆայել Աթոյանի, Համբարձում Ղուկասյանի և Շոթա Ոսկանյանի ստեղծագործություններին։

Նարե Հայրապետյանը և Նատալի Գրիգորյանը ևս շատ հետաքրքիր նախագիծ են պատրաստել։ Նրանք դիտել են տարբեր ֆիլմեր, մուլտֆիլմեր և թողարկումներ են ձայնագրել։ Նրանք դիտել են 5 ֆիլմ և մուլտֆիլմ։ Նաև ինձ հետաքրքրեց նախագծի անունը՝ «Կախարդական էկրան»։

Սիլվի Թոփիկյանը գրել է երեք շարադրություն, որոնք հետաքրքիր էին, բայց շատ կարճ։

Նատալի Մնացականյանի նախագիծը նույնպես չի բացվում, բայց նա նշել է, որ այն վերաբերում է սպորտին։ Նա ընտրել է այս թեման, որպեսզի սովորողների մոտ զարգացնի սպորտի հանդեպ սերը։

Նախագծի ընթացքում Մարկ Վարդանյանը 50 մետր քայլել է դպրոցի հիմնադիրներից յուրաքանչյուրի հետ՝ լուսանկարելով նրանց։ Նա լուսանկարել է Աշոտ Բլեյանին, Մարիետ Սիմոնյանին և Սուսան Մարկոսյանին։ Այս նախագիծը տարբերվում էր մնացածից, բայց շատ հետաքրքիր էր, քանի որ նա նախագծի համար ոչ միայն քայլել, այլև լուսանկարել է։

Յանա Բաղդասարյանը պատրաստել է տարբեր բրենդերի և խաղերի համար լոգոներ։ Նա պատրաստել է Tabletop Treasures խաղերից մոնոպոլիայի և ջենգայի խաղատուփերը։ Բացի այդ, նա ստեղծել է պաստառներ, այցեքարտեր և տոպրակներ։ Այս նախագիծը նույնպես տարբերվող էր, և ինձ հետաքրքրեց, որ նա կարդացել է այդ բրենդների մասին և ստեղծել է յուրօրինակ լոգոներ։

Այս բոլոր նախագծերը շատ հետաքրքիր էին, յուրաքանչյուրը՝ իր ձևով։ Բայց ինձ ամենաշատը հետաքրքրեցին Վիկտորյա Միրզոյանի և Մարկ Վարդանյանի նախագծերը։

Հունվարյան ճամբար․ Հունվարի 17

Այսօր մենք ինչպես միշտ մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին։ Գնացինք դասարան, գնացինք խանութ, գնեցինք մեզ համար ուտելիք։ Հաց ուտելուց հետո քննարկեցինք սահադաշտ գնալը։ Նստեցինք երթուղի և գնացինք դեպի սահադաշտ։ Վերցրեցինք չմուշկները, սկսեցինք հագնել, իսկ հետո գնացինք սահելու։ Ես այս անգամ ընդհանրապես չեմ ընկել։ Ինձ շատ դուր եկավ այս սահադաշտը, քանի որ անցյալ անգամ սառույցը իսկական չէր և մաքրել էին սխալ նյութով։

Հունվարյան ճամբար․ Հունվարի 15

Այսօր մենք եկանք դպրոց մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին և գնացինք դասարան: Սկզբում մենք գնացինք լաբորատորիա, կատարեցինք մեկ փորձ, քանի որ ուսուցչուհին պետք է գնար ճամփորդության։ Փորձը կատարելուց հետո գնացինք դասարան, կատարեցինք ընկեր Օլյայի հետ նախագիծ, պետք է գտնեինք ավելորդ բառը, այդ առաջադրանքը ավարտելուց հետո երգ լսեցինք մեզ թղթիկներ տվեցինք և մենք պետք է լրացնեինք բաց թողնված բառերը։ Նախագծից հետո գնացինք ընկեր Սարգիսի մոտ, խաղացինք տարբեր խաղեր, գլուխկոտրուկներ։ Հետո գնացինք խեցեգործության և ես ավարտեցի իմ բաժակը, միայն պետք է ներկեմ։ Այս ամենից հետո կատարեցինք ուսումնական նախագիծը, ես որոշեցի փոխեմ նախագիծը և հիմա ես գրելու եմ Իրանի մասին։

Հունվարյան ճամբար․ Հունվարի 14

Այսօր մենք եկանք դպրոց մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին և գնացինք դասարան։
Դասարանում մի քիչ խոսացինք, քննարկեցինք և գնացինք քաղաքային թափառումների։ Սկզբում մենք գնացինք եկեղեցի, քանի որ շուտ էինք դուր եկել։ Հետո խաղացինք եկեղեցու բակի խաղահրապարակում, սղարանից սղում էինք, ճոճորվում էինք և այլ տարբեր բաներ։ Խաղալուց հետո մենք գնացինք կինոթատրոն, հերթ կանգնեցինք, ամեն մեկը վերցրեց իր տոմսը, ով գումար էր բերել գնեց ադի-բուդի, ջուր և այլն։ Այս ամենից հետո մենք գնացինք նստեցինք մեր տեղերը, մեզ խնդրեցին անջատենք հեռախոսների ձայները, անջատվեց լույսերը և սկսվեց կինոն։ Կինոն պատմում էր նոր տարվա գիշերը կատարվող երազանքների մասին էր, ամբողջը չեմ պատմի, եթե հետաքրքրեց կինոյի անունը՝ «Նոր տարվա կինո»։ Հետո ամբողջ խմբով գնացինք Ringo։ Ես, Արեգը և Լեոն պայմանավորվեցինք, որ ամեն մեկը կգնի տարբեր համի և մենք կկիսվենք, այդպես մենք կերանք 3 տարբեր համերով պոնչիկներ և վերադարձանք դպրոց։

Հունվարյան ճամբար․ Հունվարի 10

Ամսի 10-ը սկսվեց ընկեր Սուսաննայի նախագծով, սկզբում մենք խոսեցինք մարդկանց էմոցիաների մասին, իսկ հետո նա մեզ թղթեր բաժանեց, մենք գրեցինք մեր կյանքից դեպք և այդ ժամանակ էմոցիան որը զգում էինք։ Հետո գնացինք դուրս, տղաները ֆուտբոլ էին խաղում, իսկ մենք նայում։ Երբ մենք եկանք դասարան մեզ սպասում էր ընկեր Սուսաննան, մենք շարունակեցինք մեր նախագիծը, սկսեցինք կարդալ թղթիկները։ Նախագիծը ավարտելուց հետո մենք սկսեցինք խաղ խաղալ։