Posted on

Ճամփորդություն դեպի Գառնի

Մենք դասարանով գնացել էինք ճամփորդության։Սկզբում մենք գնացինք ջրի գործարան,մենք տեսանք թե ինչպես  են պատրաստվում շշերը և լցվում։ Ինձ համար ամենահետաքրքիր բանը ջրի գործարանում դա էր, թե ոնց են պատրաստվում շշերը ։

Մեզ հյուրասիրեցին հյութեր։ Գործարանիցհետո գնացինք Քարերի սիմֆոնիա ։ Այնտեղ  ճաշեցինք, մենք պետք է մաքրեինք տարածքը, բայց այնտեղ այնքան մաքուր էր,որ մենք չտեսանք մի թղթի կտոր։Հետո մենք գնացինք Գառնու տաճար,տաճաարները մի քանի հազար տարի առաջ կառուցվում էին աստվածների համար,իսկ Գառնու տաճարը կառուցվել էր արևի աստծու համար,որովհետև տաճարը ուներ քսանչորս սյուն որոնք խորհրդանշում են ամբողջ օրը։Ինձ շատ դուր եկավ Քարերի սիմֆոնիան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *