Posted on

Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք

Բարև ձեզ ես Ստեֆանին եմ։ Ինձ թվում է,որ դուք նկատել եք մարդիկ սկսել են ծառեր շատ տնկել,իսկ եթե ամեն մեկս մի ծառ տնկեինք․․․։Լինում է մի մարդ նա մի օր տնկեց մի ծառ այդ ծառը մեծացավ և հասավ լուսին, մարդիկ մտածեցին,որ իրենք էլ այդ ծառից տնկեն և տնկեցին։Ամեն մի մարդ ուներ իր ծառը բայց մի թագավոր չուներ իր ծառը նա մտածեց-մտածեց և մտածեց․

-Իսկ եթե ես գողանամ այդ ծառերը միացնեմ իրար ի՞նչ կլիներ։

Թագավորը գիշերը արթնացավ և գնաց ծառերը գողանալու։Նա գողացավ բոլոր ծառերը և տնկեց իրենը։

Մարդիկ արթնացան և տեսան,որ ծառ չկա։Այդ երկրում կային երեք տղա,այդ տղաները տեսան,որ դա թագավորն է արել։Իրենք պատմեցին բոլոր մարդկանց և իրենք թագավորին ուղարկեցին ուրիշ երկիր։

Posted on

Չարաճճի զատիկի արկածները🐞

Կար-չկար մի զատիկ կար։Նրա անունը Կարմրաչաչիկ էր։Նա շա՜տ էր սիրում չարաճճիություններ անել, դրա համար էլ  նրան բոլորը ասում էին չարաճճի Կարմրաչաչիկ։ Նա ուներ մի իր նման չարճճի ընկեր, Պուտպուտիկ անունով։ Կարմրաչաչիկը և Պուտպուտիկը ապրում էին անտառում։ Նրանք ամեն առավոտ գնում էին և իրենց հարևան մեղվի՝ Կծկծանի նեկտարը գողանում էին։

Continue reading Չարաճճի զատիկի արկածները🐞
Posted on

Ծաղկազարդ

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով։Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։Ծաղկազարդի նախորդ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ տոնական Սուրբ Պատարագը մատուցվում է բաց վարագույրով: 

Posted on

Ճամփորդություն

Մենք գնացել էինք ճամփորդության Աշտարակ, որտեղ գտնվում էր շոկոլադի գործարանը: Մենք փաթեթավորեցինք շոկոլադը, հետո մենք քայլեցինք, ինչպես նաև հանգստացանք։ Ես սովորեցի շոկոլադ փաթեթավորել։ Գնացինք Կարմրավոր, Սուրբ Մարինե և Սուրբ Սարգիս եկեղեցիները, Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիների մասին կա մի սիրուն լեգենդ:
Լինում են երեք քույր: Սիրում են մի տղայի, որի անունը Սարգիս է: Ավագ քույրերը որոշում են իրենց զոհաբերել հանուն քրոջ երջանկության: Մեծ քույրը հագնում է կարմիր շոր, իսկ միջնեկը ծիրանագույն շոր և իրենք իրենց գցում են ձորից ,որ իրենց փոքր քույրը ամուսնանա Սարգսի հետ: Փոքր քույրը իմանում է այդ մասին, հագնում է սպիտակ շոր և իրեն էլ է գցում ձորից: Հետագայում հայտնվում են Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիները։ Ինձ դուր եկավ քայլելը։

Posted on

Ոտքերի գանգատը

Կար-չկար մի մարդ, անունը՝ Կարեն: Նա շա՜տ էր սիրում քայլել։Իր ոտքերը իրենից բողոքում էին:

-Նա կարո՞ղ է մի քիչ հանգստանալ, – ասաց աջ ոտքը։

-Այո՛, ճիշտ ես ասում, աջ ոտք, ո՞նց է այդքան  քայլում, – ասաց ձախ ոտքը։

Ոտքերը ընկան և ջարդվեցին։Հիմա Կարենը քայլում է ձեռքերի վրա, բայց դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է։