Posted on

Խուլ պառավը իր խուլ այծերի հետ

   Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։Այծերը դես-դեն ընկան, որ պառավին գտնեն։ Հանդիպեցին մի խուլ հյուսիսային եղջերուի և հարցրին նրան․

–  Չե՞ս տեսել մեր պառավին։

–  Ես չեմ սպանել ձեր պառավին, ես այն կողմում էի,- ասաց հյուսիսային եղջերուն։

Այծերը մտածեցին, թե ցույց տված կողմ է գնացել պառավը և ասացին․
-Շնորհակալ ենք, որ ասացիր մեր պառավի տեղը, եթե գտնենք նրան, մեր կաթը կտանք քեզ։

Գնացին, պառավին  գտան, նորից եկան հյուսիսային եղջերու մոտ և դույլերով կաթ տվեցին նրան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *