Posted on

Արայի լեռ՝ Ծաղկեվանք

Գնացինք Ծաղկեվանք, բարձրացանք սարը։ Ես ու Նռանեն հոգնում էինք։ Մեկ ես էի իրեն օգնում, մեկ՝ ինքն ինձ։ Հետո նստում էինք քարին, որ հանգստանանք։ Նախաճաշելուց հետո մտանք վանք, երգեցինք «Հայր մերը» և սարից իջանք։ Իջնելն ավելի հեշտ էր։

Ընկեր Լուսինեն մեզ պատմել էր լեգենդ ։

Կար մի աղջիկ, անունը` Ծաղիկ։ Նրան սիրահավել էր մի իշխան և ուզում էր ամուսնանալ

Ծաղիկի հետ։ Ծաղիկը թաքնվում է մի քարանձավում և հովիվին խնդրում է, որ չասի իր տեղը ։Բայց հովիվը վախենում է և ասում է իշխանին Ծաղիկի տեղը։ Երբ Ծաղիկը իմանում է, որ իշխանը գիտի իր տեղը, իրեն քարանձավից գցում է ցած։ Իսկ հովիվն և իր գառները դառնում են քար։ Ըստ լեգենդի քարանձավի պատերից հոսող ջուրը Ծաղիկի արցունքներն են։

Posted on

Սեպտեմբերի 1

Սեպտեմբարի 1-ին ուղևորվեցինք Սևան՝ Մաշտոցներ։ Հաղթահարեցինք բարձունքն ու հասանք մատուռ։ Երգեցինք «Առավոտ լուսո» երգը, որից հետո նախաճաշեցին ու իջանք ափ։ Ինձ ամենաշատը դուր եկավ լողալը։